Նինվե[1](աքքադերեն՝ Ninwe, եբրայերեն՝ נינוה, Nīnewē; հուն․՝ Νινευη; լատին․՝ Nineve; արաբ․՝ نينوى, Naīnuwa), մ.թ.ա. VIII—VII դարերում Ասորեստանի մայրաքաղաքը, որը գտնվում է ներկայիս Իրաքի տարածքում՝ Մոսուլ քաղաքի մոտակայքում, Տիգրիս գետի ձախ ափին՝ Կույունջիկ բլրի վրա։ Հին հույները կարծում էին, որ Նինվե քաղաքի անվանադիրն է Նինոսը։ Այն հնագույն քաղաքներից մեկն է, որը հատկապես կարևոր նշանակություն է ունեցել Սենեքերիմի թագավորության շրջանում։ Այդ ժամանակներում քաղաքն ուներ 7,5 կմ² տարածք։

Արագ փաստեր Հնագույն քաղաք, Երկիր ...
Հնագույն քաղաք
Նինվե
Nineveh
Thumb
ԵրկիրԻրաք Իրաք
ՀամայնքՄոսուլ
Մակերես7.5 կմ²
Thumb
Նինվե (Իրաք)
Փակել

Պատմություն

Գրավվել և այրվել է մ.թ.ա. 612 թվականին բաբելոնացիների և մարերի միացյալ զորքի կողմից։ Մովսես Խորենացու հաղորդմամբ՝ Նինվեի գրավմանը մասնակցել են նաև հայերը՝ Պարույր Սկայորդու գլխավորությամբ, ինչի դիմաց Մարաստանի Կիաքսար թագավորի կողմից նա ճանաչվել է Հայոց արքա։ Քաղաքի պատմությունը սկիզբ է առնում Ք.ա. մոտավորապես 4500 թվականին։ Ք.ա. մոտավորապես 2300 թվականին քաղաքում արդեն Իշտար աստվածուհուն նվիրված տաճար կար։ Նինվեի կարևորությունը հատկապես մեծացավ Ք.ա. 1250 թվականին։ Ասորեստանի մի քանի արքաներ իրենց ապարանքներն ունեին այստեղ։ Սենեքերիմ արքան Նինվեի վերակառուցման և այլ աշխատանքների մեծ գործ է ձեռնարկել։ Հաջորդ արքան, որին Նինվեն պարտական է իր մեծությամբ՝ Ասուրբանիպալն է։ Ք.ա. 612 թվականին Նինվեն բաբելացիների տիրապետության տակ է անցել։ Աստվածաշնչում ասվում է, որ Աստված Հովնան մարգարեին ուղարկել էր փրկելու Նինվեն։ Նավում մարգարեն գուշակել է ի վնաս Նինվեի։ II հազարամյակի վերջերից ասորեստանյան հզորության աճով պայմանավորված՝ քաղաքը դարձավ արքայական նստավայր և վերջապես վերածվեց մայրաքաղաքի։

Հիշատակումներ

Աստվածաշնչում Նինվեն առաջին անգամ հիշատակվում է Ծննդոց 10:11-ում, որտեղ ըստ գրքի հիմնադիրը Նեբրովթն էր։ Նինվեի վերաբերյալ ուշագրավ տեղեկություններ է պարունակում նաև Տովբիթի գիրք։

Պատկերասրահ

Տես նաև

Աղբյուրներ

Գրականություն

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.