![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/78/Aankomst_choreografe_Dame_Ninette_de_Vaois_op_Schiphol%252C_kop%252C_Bestanddeelnr_927-2695.jpg/640px-Aankomst_choreografe_Dame_Ninette_de_Vaois_op_Schiphol%252C_kop%252C_Bestanddeelnr_927-2695.jpg&w=640&q=50)
Նինետ դը Վալուա
From Wikipedia, the free encyclopedia
Նինետ դը Իդրիս Վալուա (ֆր.՝ Ninette de Valois, իսկական անուն՝ Իդրիս Ստանուս [Edris Stannus], հունիսի 6, 1898(1898-06-06)[1][2][3][…], Blessington, Ուիքլոու, Լենստեր, Իռլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - մարտի 8, 2001(2001-03-08)[1][2][3][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), բալետի բրիտանացի արտիստուհի, բալետմայստեր։
Նինետ դը Վալուա ֆր.՝ Ninette de Valois | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 6, 1898(1898-06-06)[1][2][3][…] |
Ծննդավայր | Blessington, Ուիքլոու, Լենստեր, Իռլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մահացել է | մարտի 8, 2001(2001-03-08)[1][2][3][…] (102 տարեկան) |
Մահվան վայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | բալետի պարող, պարուսույց, լիբրետիստ, բալետմայստեր, գրող, բալետի ուսուցիչ և կինոռեժիսոր |
Ամուսին | Arthur Blackall Connell? |
Ծնողներ | հայր՝ Thomas Robert Alexander Stannus?[4], մայր՝ Elizabeth Graydon Smith?[4] |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
![]() |
Բեմելը 1914 թվականին, Լոնդոնի «Լիցեում» թատրոնում։ 1923-1926 թվականներին հանդես է եկել Ս․ Պ․ Դյագիլևի թատերախմբում։ 1926 թվականին Լոնդոնում կազմակերպել է Պարարվեստի ակադեմիա, որի հիման վրա, 1931 թվականին, Ն. Բեյլիսի հետ «Օլդ Վիկ» թատրոնին կից ստեղծել է բալետային դպրոց, ավելի ուշ կազմակերպել «Սեդլերս Ուէլս» (1957 թվականից՝ Թագավորական բալետ) թատերախումբը և ղեկավարել մինչև 1963 թվականը, այնուհետև՝ Թագավորական բալետի դպրոցը։ Վալուաի բեմադրություններից են՝ Բլիսի «Շախմատ» (1937 թվական), Չայկովսկու «Կարապի լիճը» (1952 թվական) են։ Հեղինակ է բալետի մասին գրքերի։ Օքսֆորդի համալսարանի գրականության (1950 թվական) և Լոնդոնի համալսարանի երաժշտության (1947 թվական) պատվավոր տնօրեն։