հայ ճարտարապետ From Wikipedia, the free encyclopedia
Նիկողոս Բալյան (Նիկողոս բեյ Պալյան) (նոյեմբերի 19, 1826, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - փետրվարի 27, 1858, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն), Օսմանյան Թուրքիայում ապրած հայազգի ճարտարապետ, եղել է Բալյան ընտանիքից, Կարապետ Բալյանի որդին։
Նիկողոս Բալյան արմտ. հայ.՝ Նիկողայոս Պալեան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 19, 1826 |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | փետրվարի 27, 1858 (31 տարեկան) |
Վախճանի վայր | Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն |
Ազգություն | հայ |
Կրթություն | Սենտ Բարբի քոլեջ |
Ուշագրավ աշխատանքներ | Ihlamur Palace? |
Nigoghayos Balyan Վիքիպահեստում |
Նիկողոս Բալյանը ծնվել է 1826 թվականին Ստամբուլում։ Ճարտարապետ Կարապետ Բալյանի չորս որդիներից ավագն է եղել[1]։ Ճարտարապետներ էին նաև նրա Սարգիս, Հակոբ և Սիմոն եղբայրները։
Նիկողոսն ու Սարգիսը միասին սովորել են Փարիզի գեղարվեստական լիցեյում, սակայն Նիկողոսի հիվանդության պատճառով նրանք ստիպված են եղել վերադառնալ Ստամբուլ[2], որտեղ Նիկողոսը ձեռնամուխ է եղել սեփական նախագծերին, օգնել է հորն ու եղբորը, ինչպես նաև բացել է ճարտարապետների դպրոց, որտեղ նա դասավանդել է արևմտյան ճարտարապետության տեխնիկա[3]։
Նիկողոսը մահացել է Ստամբուլում, 32 տարեկանում տիֆից։ Նիկողոսի որդին՝ Լևոն Բալյանը, շարունակել է հոր մասնագիտությունը։
Seamless Wikipedia browsing. On steroids.