Նիկոլյա Բատյում
From Wikipedia, the free encyclopedia
Նիկոլյա Բատյում (ֆր.՝ Nicolas Batum, դեկտեմբերի 14, 1988(1988-12-14), Լիզիե), ֆրանսիացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, թեթև հարձակվող։ Հանդես է եկել Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Լոս Անջելես Կլիպերս» ակումբում։ 2020 թվականի դեկտեմբերի 1-ից խաղում է «Լոս Անջելես Քլիփերս» թիմում[1]։ 2021 թվականի օգոստոսին երկարացրել է այդ թիմի հետ կնքած պայմանագիրը[2]։ Ֆրանսիայի բասկետբոլի օլիմպիական հավաքականի կազմում մասնակցել է Տոկիոյի 2020 թվականի ամառային օլիմպիական խաղերին և նվաճել արծաթե մեդալ[3]։ Ընդ որում՝ ԱՄՆ-ի թիմի դեմ անցկացված եզրափակիչ մրցամարտում նրա տպավորիչ խաղը համարվել է Տոկիոյի ամառային օլիմպիադայի ամենահիշարժան պահերից մեկը[4][5]։ Նիկոլյա Բատյումը Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում դարձել է նաև աշխարհի գավաթի խաղարկության կրկնակի բրոնզե մեդալակիր (2014, 2019 թթ.), Եվրոպայի առաջնության ոսկե (2013 թ.), արծաթե (2011 թ.), բրոնզե (2015 թ.) մրցանակակիր։
Նիկոլյա Բատյում Nicolas Batum | ||
Բատյումը 2012-ին | ||
Դիրքը | Թեթև հարձակվող | |
---|---|---|
Համար | № 33 | |
Ի ծնե տրված անունը | Նիկոլյա Բատյում Nicolas Batum | |
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 14, 1988 (35 տարեկան) | |
Ծննդավայր | Լիզյե, Ֆրանսիա | |
Ազգություն | Ֆրանսիացի | |
Հասակ | 2,03 մ | |
Քաշ | 91 կգ | |
Դրաֆթի տարի | 2008 / ռաունդ` 1 / ընտր.` 25-րդ | |
Դրաֆթ ակումբ | Հյուստոն Ռոքեթս | |
Կարիերայի պատմություն | ||
Լե Ման (2006–2008) Պորտլենդ Թրեյլ Բլեյզերս (2008–2015) Նանսի (2011) Շառլոթ Հորնեթս (2015-2020) Լոս Անջելես Կլիպերս (2020-այժմ) | ||
Մրցանակներ | ||
| ||
Պարգևատրվել է «Վաստակի համար» Ֆրանսիայի ազգային շքանշանով[6]։