From Wikipedia, the free encyclopedia
Նիկոլա Իվանով Իվանով (բուլղար․՝ Никола Иванов Иванов, մարտի 2 (14), 1861[1], Kalofer, Karlovo, Պլովդիվի մարզ, Բուլղարիա - սեպտեմբերի 10, 1940[1], Սոֆիա, Բուլղարիա), բուլղարացի ռազմական հրամանատար, հետևակազորի գեներալ, բանակի շտաբի պետ 1894—1896 թվականներին, Բուլղարիայի պատերազմի նախարար 1896-1899 թվականներին։ Նա Բալկանյան պատերազմների ժամանակ բուլղարական 2-րդ բանակի հրամանատարն էր, 1913 թվականի մարտին մասնակցել է Ադրիանապոլիսի գրավմանը։
Նիկոլա Իվանով | |
Կրթություն՝ | Վասիլ Լևսկու անվան ազգային ռազմական համալսարան և Ապրիլովի անվան ազգային ավագ դպրոց |
---|---|
Մասնագիտություն՝ | սպա և ռազմական գործիչ |
Դավանանք | ուղղափառություն |
Ծննդյան օր | մարտի 2 (14), 1861[1] |
Ծննդավայր | Kalofer, Karlovo, Պլովդիվի մարզ, Բուլղարիա |
Վախճանի օր | սեպտեմբերի 10, 1940[1] (79 տարեկան) |
Վախճանի վայր | Սոֆիա, Բուլղարիա |
Քաղաքացիություն | Բուլղարիա |
Պարգևներ | |
Նիկոլա Իվանովը ծնվել է 1861 թվականի մարտի 2-ին Կալոֆեր քաղաքում։ Սովորել է ապրիլյան գիմնազիայում Գաբրովոյում և Ստամբուլի (1875-1877 թվականներ) «Գալաթա-Սարայ» սուլթանական վարժարանում։ Նա կամավոր մեկնել է սլավոնական ժողովուրդների ազատագրման համար ռուս-թուրքական պատերազմի ռազմաճակատ, 1878 թվականին նշանակվել է կամավորների հրամանատար Պլովդիվում, մեկ տարի անց ավարտել է Սոֆիայի ռազմական ուսումնարանըը։ 1879 թվականի մայիսի 10-ին ստացել է ենթասպայի կոչում, մեկ տարի անց նշանակվել Արևելյան Ռումելիայի աշխարհազորում, որտեղ ծառայել է Պլովդիվի 1-ին և 2-րդ հետևակային դրուժինաներում։ 1881 թվականի փետրվարի 9-ին ստացել է լեյտենանտի կոչում։ 1882-1885 թվականներին սովորել է Սանկտ Պետերբուրգի գլխավոր շտաբի Նիկոլաևյան ակադեմիայում։
Մասնակցել է Բուլղարիայի միավորմանը։ 1885 թվականի սեպտեմբերի 9-ին ստացել է կապիտանի աստիճան և նշանակվել Տիռնովո-Սեմանյան ջոկատի շտաբի պետ։ Սերբ-բուլղարական պատերազմի ժամանակ՝ Արևմտյան ջոկատի կենտրոնական շարասյան ղեկավարի՝ հանձնարարությունների գծով սպա, Պիրոտյան ճակատամարտի մասնակից։ Պատերազմից հետո 1886 թվականին նշանակվել է Ալեքսանդր I-ի ֆլիգել-համհարզ, իսկ 1887 թվականից՝ պատերազմի նախարարության շինարարական-տեսչական բաժնի պետ։ 1887 թվականի ապրիլի 1-ից մայոր, 1888 թվականից 10-րդ հետևակային գնդի հրամանատար, 1889 թվականից 4-րդ բրիգադի շտաբի պետ, 1890 թվականից 4-րդ հեծելազորային գնդի հրամանատար։ 1891 թվականի օգոստոսի 2-ին ստացել է փոխգնդապետի աստիճան, 1891-1894 թվականներին Բանակի շտաբի պետի օգնական և շտաբի պետ (1894 թվականի մայիսի 10-ից 1896 թվականի նոյեմբերի 29-ը)։ 1895 թվականի օգոստոսի 12-ին՝ գնդապետ, 1896 թվականի նոյեմբերի 17-ին ժամանակավորապես նշանակվել է Պաշտպանության նախարարի պաշտոնակատար, 1896 թվականի նոյեմբերի 29-ից մինչև 1899 թվականի հունվարի 30-ը Կոնստանտին Ստոիլովի կառավարությունում ռազմական նախարար։ Նա ապահովել է բուլղարացի սպաների վերադարձը Ռուսաստանից, որոնք փախել էին բուլղարական ճգնաժամից հետո[2]։ 1899-1903 թվականներին գնդապետի կոչումով Իվանովը 4-րդ հրթիռային ստորաբաժանման հրամանատարն էր, իսկ 1903-1907 թվականներին՝ Թրակիայի 2-րդ հետևակային դիվիզիան։ 1900 թվականի նոյեմբերի 15-ին (նոյեմբերի 27-ին)՝ գեներալ-մայոր, 1907 թվականին՝ 2-րդ ռազմա-տեսչական գծով պետ։ 1912 թվականի օգոստոսի 2-ին Ֆերդինանդ I թագավորի իշխանության 25-ամյակի կապակցությամբ նրան շնորհվել է գեներալ-լեյտենանտի կոչում, դա առաջին դեպքն էր Բուլղարիայի պատմության մեջ, երբ գեներալ-լեյտենանտները ոչ թե պահեստազորի, այլ՝ գործող սպա են եղել[3]։
Առաջին Բալկանյան պատերազմի ժամանակ 1912 թվականի սեպտեմբերից մինչև 1913 թվականի հուլիսը Նիկոլա Իվանովը բուլղարական 2-րդ բանակի հրամանատարն էր։ Առաջին Բալկանյան պատերազմի ժամանակ մասնակցել է Ադրիանապոլիսի հաջող պաշարմանը և գրավմանը։
1913 թվականի հունիսի 16-ից հուլիսի 17-ը Երկրորդ Բալկանյան պատերազմի ժամանակ մարտեր է մղել Կիլկիսի-Բլագոեվգրադ գծի վրա, հուլիսի 18-ին նշանակվել է Գլխավոր գրասենյակի՝ հանձնարարությունների գծով սպա։ 1913 թվականի հուլիսին պաշտոնաթող է եղել բանակից, իսկ 1913 թվականի օգոստոսի 7-ի հաշտության պայմանագրից հետո՝ պահեստային սպա։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ մնացել է պահեստում, զբաղվել է հասարակական գործունեությամբ և հրապարակախոսությամբ։ Նա ընտրվել է Սոֆիայի սպաների միության նախագահ։ 1936 թվականի մայիսի 6-ին նշանակվել է հետևակազորի գեներալ։
Նիկոլա Իվանովը մահացել է 1940 թվականի սեպտեմբերի 10-ին Սոֆիայում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.