Չինացի դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր, երաժիշտ և կոմպոզիտոր From Wikipedia, the free encyclopedia
Նիկոլաս Ցե (անգլ.՝ Tse Ting-Fang, չինարեն՝ 謝霆鋒, օգոստոսի 29, 1980[1], Բրիտանական Հոնկոնգ, Միացյալ Թագավորություն), չինացի դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր, մարտարվեստի վարպետ, երաժիշտ և կոմպոզիտոր, Emperor Entertainment Group-ի անդամ։ Ի սկզբանե տեսաֆիլմերով և հեռուստատեսությամբ մարտարվեստ ցուցադրելով՝ նա սկսեց զբաղվել այդ ամենով պրոֆեսիոնալ կերպով[3][4]։
Նիկոլաս Ցե | |
---|---|
Բնօրինակ անուն | չինարեն՝ 謝霆鋒, չինարեն՝ 谢霆锋 և անգլ.՝ Nicholas Tse Ting-fung |
Ծնվել է | օգոստոսի 29, 1980[1] (44 տարեկան) Բրիտանական Հոնկոնգ, Միացյալ Թագավորություն |
Երկիր | Կանադա, Բրիտանական Հոնկոնգ և Չինաստան |
Ժանրեր | փոփ |
Մասնագիտություն | հեռուստատեսային դերասան, կինոդերասան, երգիչ, ձեռնարկատեր, դերասան, երգերի հեղինակ և ստուդիական երաժիշտ |
Գործիքներ | կիթառ և վոկալ |
Կրթություն | Հոնկոնգի միջազգային դպրոց և Sir Winston Churchill Secondary School? |
Ամուսին | Սեսիլիա Չուն |
Պարգևներ | |
Nicholas Tse Վիքիպահեստում |
Ցեն ծնվել է Հոնկոնգում 1980 թվականի օգոստոսի 29-ին հոնկոնգցի հայտնի դերասան Պատրիկ Ցեի (չինարեն՝ 谢 贤) և դերասանուհի Դեբորա Լիի (չինարեն՝ 狄波拉) ընտանիքում[5]։ Նրա կրտսեր քույրը դերասանուհի և մոդել Ջենիֆեր Ցեն է։
Կրթություն ստանալով Սուրբ Գեորգիի դպրոցում` նա մեկ տարի սովորել է Հոնկոնգի միջազգային դպրոցում, սակայն թողել է ուսումը 10-րդ դասարանում ցածր գնահատականների պատճառով[5]։ Հետո նա մոտ մեկ տարի ապրել է Ֆինիքս քաղաքում (Արիզոնա), բայց դարձյալ հեռացվել է ցածր գնահատականների համար ու կրկին վերադարձել է Վանկուվեր։ Այնուհետև երաժշտություն է ուսումնասիրել Ճապոնիայում` վերջնականապես Հոնգկոնգ վերադառնալուց առաջ[5]։
Ցեն երգում էր ընտանիքի ընկերոջ երեկույթին, երբ նրան հայտնաբերեց Ալբերտ Յունգը` Emperor Entertainment Group-ի ղեկավարը։ 1997 թվականին Ցեն պայմանագիր կնքեց EEG-ի հետ և թողարկեց իր առաջին My Attitude ալբոմը[5], որը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը IFPI ամենավաճառվող ձայնասկավառակների հիթ-շքերթում[6]։ Նույն տարում, երբ տեղի ունեցավ նրա դեբյուտը, նա հաղթող ճանաչվեց նորահայտ արտիստ ամենահռչակավոր անվանակարգում[7]։
Ցեն համընդհանուր հաջողության է հասել 1998 թվականինին այնպիսի երգերով, ինչպիսիք են «早知» (Knew It would be Like That) և «早知» (Knew It would be Like That) и «如果 只得 一星期» (If There Only One Week):
Ժամանակին Ցեն հանդիպում էր երաժիշտ Ֆեյ Վոնգի հետ, որը 11 տարով մեծ էր նրանից, սակայն նրանք բաժանվել են 2002 թվականին[8]։ 2006 թվականին Նիկոլաս Ցեն ամուսնացել է դերասանուհի Սեսիլիա Չունի (չինարեն՝ 張柏芝) հետ[9], իսկ 2007 թվականին ծնվել է նրանց առաջնեկը՝ Լուկասը[10]։ 2010 թվականին Նիկոլասը երկրորդ անգամ է հայր դարձել. ծնվել է նրանց երկրորդ որդին, որին անվանել են Քվինտիուս[11]։ Սակայն նրանց ռոմանտիկ հարաբերություններն ավարտվել են 2011 թվականի հունիսի 14-ին, երբ Ցեն, ինչպես հաղորդվում է, ամուսնալուծության հայց է ներկայացրել[12]։ 2014 թվականին հաղորդվել էր, որ Ցեն վերսկսել է իր հարաբերությունները Ֆեյ Վոնգի հետ, որն իր վերջին ամուսնուց բաժանվել էր 2013 թվականին[13]։ 2017 թվականի մայիսի դրությամբ Ցեն և Ֆեյ Վոնգը, ինչպես հաղորդվում է, դեռ միասին են[14]։
Ցեն գովազդել է այնպիսի բրենդեր, ինչպիսիք են Կոկա-Կոլան, Պեպսին, Սոնին, Biolyn-ը, New World Mobility-ը և Matsunichi-ն[15]։ Բացի այդ, նա հաճախ հայտնվում է նորաձևության ամսագրերի էջերում։ 2008 թվականին նրա արձանը տեղադրվել է Շանհայի Մադամ Տյուսոյի թանգարանում[16]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.