![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/57/Russia-2001-stamp-Nikolai_Kryuchkov.jpg/640px-Russia-2001-stamp-Nikolai_Kryuchkov.jpg&w=640&q=50)
Նիկոլայ Կրյուչկով
From Wikipedia, the free encyclopedia
Նիկոլայ Աֆանասևիչ Կրյուչկով (ռուս.՝ Николай Афанасьевич Крючков, դեկտեմբերի 24 1910 (հունվարի 6 1911), Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] - ապրիլի 13, 1994(1994-04-13)[2], Մոսկվա, Ռուսաստան), ռուս խորհրդային կինոդերասան։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1965)։ ԽՄԿԿ անդամ 1953 թվականից։
Արագ փաստեր Նիկոլայ Կրյուչկով, Ծնվել է ...
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 24 1910 (հունվարի 6 1911) |
Ծննդավայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | ապրիլի 13, 1994(1994-04-13)[2] (83 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() ![]() |
Մասնագիտություն | դերասան |
Ժանրեր | սոցիալիստական ռեալիզմ |
Ամուսին(ներ) | Ալլա Պարֆանյակ և Մարիա Պաստուխովա |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միություն |
Փակել
Կինոյում նկարահանվել է 1933 թվականից։ 1930-1940-ական թվականներին ստեղծել է հայրենիքին նվիրված ժամանակակից կենսուրախ մարդկանց կերպարներ՝ Անդրեյ («Կոմսոմոլսկ»), Կլիմ («Տրակտորիստներ») և այլն։
Խաղացել է հեղափոխականների և կարմիրգվարդիականների («Հրացանավոր մարդը», «Յակով Սվերդլով»), 1950֊1960-ական թվականներին՝ դրամատիկ («Դաժանություն», «Դատավարություն») դերեր։ 1969 թվականին «Հեռու արևմուտքում» ֆիլմում կատարել է գնդապետ Զախարովի դերը։
Արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի (1941)։