Նիկոլայ Ասեև
From Wikipedia, the free encyclopedia
Նիկոլայ Ասեև (ռուս.՝ Николай Николаевич Асеев, հունիսի 28 (հուլիսի 10), 1889[1][2], Լգով, Կուրսկի նահանգ, Ռուսական կայսրություն - հուլիսի 16, 1963(1963-07-16)[1][3][4][…], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս խորհրդային բանաստեղծ։
Նիկոլայ Ասեև | |
---|---|
Ծնվել է | հունիսի 28 (հուլիսի 10), 1889[1][2] |
Ծննդավայր | Լգով, Կուրսկի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հուլիսի 16, 1963(1963-07-16)[1][3][4][…] (74 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Մասնագիտություն | բանաստեղծ, թարգմանիչ, գիտաֆանտաստիկ գրող, գրող, ճարտարապետ, կահույքի դիզայներ, ուսուցիչ և սցենարիստ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Խորհրդային Ռուսաստան և ԽՍՀՄ |
Կրթություն | Խարկովի ազգային համալսարան |
Ժանրեր | քնարապատմողական և պոեզիա |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Աշխատավայր | Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ |
Պարգևներ | |
Ամուսին | Kseniya Sinyakova? |
Nikolai Nikolaievich Aseev Վիքիպահեստում |
Նիկոլայ Ասեևը ծնվել է 1889 թվականի հունիսի 27 (հուլիսի 7)–ին, Կուրսկի մարզի Լգով քաղաքում։ Տպագրվել է 1913 թվականից։ Նույն թվականին ծանոթացել է Վ. Վ. Մայակովսկու հետ, եղել է նրա գլխավորած «Լեֆ» գրական խմբակի անդամ։ Բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Գիշերային սրինգ»-ը, գրված 1914 թ., կրել է սիմվոլիզմի, հատկապես՝ ֆուտուրիզմի ազդեցությունը։ Հեղափոխական–ռոմանտիկական պաթոսով են համակված «Սվերդլովյան փոթորիկը» (1924), «Սեմյոն Պրոսկակով» (1928) պոեմները, «Քսանվեց» (1925)՝ նվիրված Բաքվի կոմիսարներին, «Չերնիշևսկի» (1929) բանաստեղծությունները։ Վ. Ի. Լենինի կերպարը Ա. վերստեղծել է «Ռուսական հեքիաթ»–ում (1926)։ «Մայակովսկին սկսվում է» (1940) պոեմը արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի (1941)[5]։ Հայրենական պատերազմի իրադարձություններն արձագանք են գտել Ասեևի «Առաջին դասակ» (1941), «Հաղթանակի բոցը» (1946) ժողովածուներում։ Նրա ստեղծագործական ժառանգության կարևոր մասն են կազմում կինոսցենարները։ Հիշարժան է հատկապես Սերգեյ Էյզենշտեյնի նշանավոր «Պոտյոմկին» զրահանավը» ֆիլմի սցենարը, որը նա գրել է Նինա Աղաջանովայի հեղինակակցությամբ[6]։ Ասեևը զբաղվել է նաև գրականագիտական հարցերով. այդ առումով հիշարժան է նրա «Ինչո՞ւ և ու՞մ է հարկավոր պոեզիան» խորագիրը կրող հոդվածների ժողովածուն (1961)։ Իր ստեղծագործական ողջ գործունեության ընթացքում հրատարակել է շուրջ 80 բանաստեղծական ժողովածու[7]։ Թարգմանել է Մաո Ցզե Դունի բանաստեղծությունները[8]։
Նիկոլայ Ասեևը պարգևատրվել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով և մեդալով։ Մահացել է 1963 թվականի հուլիսի 16-ին, Մոսկվայում։