![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/9b/Mykola_Azarov_2012.jpg/640px-Mykola_Azarov_2012.jpg&w=640&q=50)
Նիկոլայ Ազարով
From Wikipedia, the free encyclopedia
Նիկոլայ Յանովիչ Ազարով (ուկրաիներեն՝ Мико́ла Я́нович Аза́ров, դեկտեմբերի 17, 1947(1947-12-17)[1], Կալուգա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[3]), ուկրաինացի քաղաքական և պետական գործիչ։ Ուկրաինայի վարչապետը 2010 թվականի մարտի 11-ից մինչև 2014 թվականի հունվարի 28-ը։ «Ռեգիոնների» կուսակցության հիմնադիր անդամ (1997-2014 թվականներ) և նախագահ (2001, 2010-2014 թվականներ)։ Ուկրաինայի II, V, VI և VII գումարումների ժողովրդական պատգամավոր։ Երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր (1986 թվական), պրոֆեսոր (1991 թվական)։ Ուկրաինայի վաստակավոր տնտեսագետ (1997 թվական)։
Նիկոլայ Ազարով | |
![]() | |
Կուսակցություն՝ | Շրջանների կուսակցություն և ԽՄԿԿ |
---|---|
Կրթություն՝ | Մոսկվայի պետական համալսարանի երկրաբանության ֆակուլտետ (1971) |
Գիտական աստիճան՝ | Երկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր (1986) |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, պետական գործիչ, համալսարանի դասախոս, տնտեսագետ, ճարտարագետ և երկրաբան |
Ծննդյան օր | դեկտեմբերի 17, 1947(1947-12-17)[1] (76 տարեկան) |
Ծննդավայր | Կալուգա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Զավակներ | Oleksii Azarov? |
Ինքնագիր | ![]() |
Պարգևներ | |
Ավելի վաղ զբաղեցրել Է Ուկրաինայի առաջին փոխվարչապետի և ֆինանսների նախարարի պաշտոնը (երկու անգամ՝ 2002-2005 և 2006-2007 թվականներին, երկու անգամ՝ Վիկտոր Յանուկովիչի կառավարությունում), եղել է Ուկրաինայի պետական հարկային վարչակազմի ղեկավարը 1996-2002 թվականներին։
«Ուկրաինայի փրկության կոմիտեի» նախագահը 2015 թվականի օգոստոսի 3-ից։