From Wikipedia, the free encyclopedia
Նիկոլայ Աբրահամ Աբիլդգոր[7] (դան․՝ Nicolai Abraham Abildgaard, սեպտեմբերի 11, 1743[1][2], Կոպենհագեն[3] - հունիսի 4, 1809[3][4][5][…], Կոպենհագեն[3]), դանիացի նկարիչ, քանդակագործ, ճարտարապետ, ով հիմնադրել է Դանիայի գեղարվեստի դպրոցը։
Նիկոլայ Աբրահամ Աբիլդգոր դան․՝ Nicolai Abraham Abildgaard | |
---|---|
Ի ծնե | անգլ.՝ Nikolai Abraham Abildgaard |
Ծնվել է | սեպտեմբերի 11, 1743[1][2] |
Ծննդավայր | Կոպենհագեն[3] |
Վախճանվել է | հունիսի 4, 1809[3][4][5][…] (65 տարեկան) |
Մահվան վայր | Կոպենհագեն[3] |
Քաղաքացիություն | Դանիա |
Կրթություն | Դանիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ, դիզայներ, ճարտարապետ, քանդակագործ, համալսարանի դասախոս, կահույքի դիզայներ և գծանկարիչ |
Թեմաներ | գեղանկարչություն[6], նկարչական արվեստ[6], քանդակագործություն[6] և ճարտարապետություն[6] |
Ուշագրավ աշխատանքներ | Քալմիրի որդին հայտնվում է իր մորը, Վիրավոր ֆիլոկտետը, Իմիրը կովին կաթ է տալիս և Երջանկության տաժար |
Աշակերտներ | Քրիստոֆեր Վիլհելմ Էկերսբերգ, Յոհան Լունդ, Jens Peter Møller?, Կոնրադ Քրիստիան Բենդել, Carl Probsthayn? և Քրիստիան Գոտլիբ Կրատցենշտեյն-Սթաբ |
Հայր | Սյորեն Աբիլդգոր |
Ամուսին | Juliane Marie Abildgaard? |
Nicolai Abraham Abildgaard Վիքիպահեստում |
Նիկոլայ Աբրահամ Աբիլդգորը ծնվել է 1743 թվականի սեպտեմբերի 11-ին Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում։ Հայրը բնագետ, գրող և նկարազարդող Սյորեն Աբիլդգորն է, իսկ ավագ եղբայրը հայտնի անասնաբույժ Պետեր Աբիլդգորն է։
Ապագա նկարիչը կրթություն է ստացել Դանիայի գեղեցիկ արվեստների թագավորական ակադեմիայում, որը մայրաքաղաք Կոպենհագենում է։ Այստեղ ուսումնառությունն ավարտելուց հետո Նիկոլայ Աբրահամ Աբիլդգորը որպես նկարիչ ուղևորվում է Հռոմ, որտեղ անցկացնում է 1772 թվականից 1777 թվականներն ընկած ժամանակահատվածը։ Հայրենիք վերադառնալուց հետո նա դառնում է Դանիայի գեղարվեստական ակադեմիայի պրոֆեսոր՝ 1789 թվականից 1792 թվականներին, իսկ արդեն 1802 թվականից դառնում է նույն հաստատության տնօրենը։
Նիկոլայ Աբրահամ Աբիլդգորը համարվում է դանիական գեղարվեստական դպրոցի հիմնադիրը։ Նրա մեծ թվով ստեղծագործություններ, որոնք պատմական, այլաբանական նկարներ էին, հրո ճարակ դարձան Քրիսթիանբորգի դղյակի հրդեհի ժամանակ, որը պատուհասեց 1794 թվականին. փրկվեցին շատ քիչ թվով նկարներ։ Մեծ քանակությամբ նկարներ այսօր պահպանվում և ցուցադրվում են մայրաքաղաք Կոպենհագենի թանգարաններում։
Նրա ամենահայտնի աշակերտներից են Բերտել Տորվալդսենն ու Քրիստոֆեր Վիլհելմ Էկերսբերգը։
Նիկոլայ Աբրահամ Աբիլդգորն իր մահկանացուն կնքել է 1809 թվականի հունիսի 4-ին Կոպենհագենում՝ վաթսունհինգ տարեկան հասակում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.