հայ ֆուտբոլիստ, ֆուտբոլային մարզիչ From Wikipedia, the free encyclopedia
Նիկիտա Պողոսի Սիմոնյան (հոկտեմբերի 12, 1926[2][3][4], Արմավիր, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային ֆուտբոլիստ, մարզիչ, այժմ զբաղեցնում է ՌԴ ֆուտբոլային միության առաջին փոխնախագահի պաշտոնը։ ԽՍՀՄ վաստակավոր մարզիկ (1954)։ Ռուսաստանի ԽՍՖՀ վաստակավոր մարզիչ (1968)։ ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ (1970)։ «Հայրենիքի հանդեպ ծառայությունների շքանշանի» դափնեկիր[5]։ «Սպարտակ» Մոսկվա ֆուտբոլային ակումբի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն խփած - 160 գնդակով, միաժամանակ նա գլխավորում է արդյունավետությամբ ազգային առաջնություններում լավագույն ցուցանիշը - 133 գնդակ.
Անձնական տվյալներ | |||
---|---|---|---|
Ամբողջական անուն | Մկրտիչ Պողոսի Սիմոնյան | ||
Քաղաքացիությունը | ԽՍՀՄ և Ռուսաստան | ||
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 12, 1926 (97 տարեկան) | ||
Ծննդավայր |
Արմավիր (քաղաք Ռուսաստանում), Ռուսաստանի ԽՍՖՀ | ||
Հասակ | 1.72 սմ | ||
Քաշ | 70 կգ | ||
Դիրք | հարձակվող | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
Ռուսաստանի Դաշնության ֆուտբոլային միության փոխնախագահ | ||
| |||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) |
1944—1945 1946—1948 1949—1959 |
Դինամո (Սուխումի) Կռիլյա Սովետով (Սամարա) Սպարտակ Մոսկվա |
? (?) 52 (9) 213 (133)[1] | |
Ազգային հավաքական | |||
1954-1958 | ԽՍՀՄ | 20 (10) | |
Մարզչական կարիերա | |||
1960–1965 1967–1972 1973–1974 1977–1979 1980–1981 1984–1985 |
Սպարտակ Մոսկվա Սպարտակ Մոսկվա Արարատ (ֆուտբոլային ակումբ) ԽՍՀՄ Չեռնոմորեց (Օդեսա) Արարատ (ֆուտբոլային ակումբ) | ||
Պարգևներ
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
2011 թ. մարտի 21-ին ՀՀ Նախագահի հրամանագրով Հայ-ռուսական բարեկամության ամրապնդմանն ուղղված գործունեության, ինչպես նաև հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ունեցած ծանրակշիռ ձեռքբերումների, ֆուտբոլի ասպարեզում երկարամյա արդյունավետ աշխատանքի համար պարգևատրվել է Պատվո շքանշանով[6]։
2013 թ. հոկտեմբերի 10-ին Հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ձեռք բերած փայլուն նվաճումների համար պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով[7]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.