Նիդերլանդների վարչապետների ցանկ
Վիքիմեդիայի նախագծի ցանկ / From Wikipedia, the free encyclopedia
Նիդերլանդների վարչապետ (հոլ.՝ Minister-Presiden), Նիդերլանդների կառավարության և գործադիր իշխանության ղեկավար, որ նշանակվում է թագավորի կողմից։
Վարչապետն ու կառավարության անդամները նշանակվում և պաշտոնից ազատվում են թագավորի հրամանագրով[1]։ Սովորաբար վարչապետ նշանակվում է այն կուսակցության ղեկավարը, որն ամենամեծ պատգամավորական խումբն ունի Նիդերլանդների Գլխավոր շտատների երկրորդ ստորին պալատում։ 1937 թվականից ի վեր՝ վարչապետը միաժամանակ համարվում է ընդհանուր հարցերի գծով նախարար։ Վարչապետի պաշտոնը սահմանվել է 1848 թվականի սահմանադրությամբ. մինչ այդ՝ կառավարությունը գլխավորում էր թագավորը։ Մինչև 1901 թվականը, ձևականորեն՝ նաև մինչև 1945 թվականը վաչապետի աթոռը հերթով զբաղեցրել են տարբեր նախարարներ։ Վարչապետը նախագահում է կառավարության ամենշաբաթյա նիստերին և իրավունք ունի սահմանելու այդ նիստերի օրակարգը։ Բացի այդ, շաբաթական առնվազն մեկ անգամ հանդիպում է թագավորին՝ կառավարության քաղաքականությունը համաձայնեցնելու նպատակով։ Նախարարների խորհուրդը քննում է կառավարության ընդհանուր քաղաքականությանն ու դրա իրականացմանն առնչվող հարցեր և ընդունում համապատասխան որոշումներ[2]։ Վարչապետի նշանակման, ինչպես նաև նախարարների ու պետքարտուղարների նշանակման կամ ազատման մասին թագավորի հրամանագրերը վերահաստատվում են վարչապետի կողմից[3]։ Վարչապետի գրասենյակը գտնվում է Հաագայում՝ կառավարական շինությունների համալիրի՝ Բինենհոֆի Տորենտիե կոչվող փոքր աշտարակում(նիդ՝. Het Torentje), իսկ պաշտոնական կեցավայրը, որը 1963 թվականից ի վեր օգտագործվում է միայն պաշտոնական ընդունելությունների ու հանդիպումների համար, Հաագայի մերձակայքում գտնվող Քաթսհոյս պալատում։