Նեֆրիտիկ համախտանիշ
From Wikipedia, the free encyclopedia
Նեֆրիտիկ համախտանիշ, երիկամների բորբոքային հիվանդությամբ՝ նեֆրիտով պայմանավորված ախտանիշների ամբողջություն։ Այս հիվանդությունը հաճախ ախտահարում է երիկամների կծիկները, ուստի կոչվում է գլոմերուլոնեֆրիտ։ Գլոմերուլոնեֆրիտը բնութագրվում է կծիկների հիմային թաղանթի բորբոքումով և բարակեցումով, ինչպես նաև կծիկի պոդոցիտներում փոքր անցքերի առաջացումով։ Այս անցքերը, բավականաչափ մեծանալով, բաց են թողնում արյան սպիտակուցները և էրիթրոցիտները դեպի մեզ (համապատասխանաբար առաջացնելով պրոտեինուրիա և հեմատուրիա)։ Ի տարբերություն սրան՝ նեֆրոտիկ համախտանիշը բնութագրվում է պրոտեինուրիայով և մի շարք այլ ախտանիշներով, սակայն ոչ հեմատուրիայով[1]։ Արյան մեջ ալբումինի ցածր մակարդակ, ինչպես նեֆրոտիկ համախտանիշի դեպքում, կարող է դիտվել նաև նեֆրիտիկ համախտանիշի պարագայում, քանի որ տեղի է ունենում ալբումինի անցում արյունից դեպի մեզ[2]։
Նեֆրիտիկ համախտանիշ | |
---|---|
Հեմատուրիայի մանրադիտակային պատկեր (նեֆրիտիկ համախտանիշի նշաններից մեկն է) | |
Պատճառ | ինֆեկցիոն, աուտոիմուն կամ թրոմբոտիկ |
Հիվանդության ախտանշաններ | հեմատուրիա, հիպերտենզիա, օլիգուրիա, պրոտեինուրիա |
Բժշկական մասնագիտություն | Նեֆրոլոգիա |
ՀՄԴ-9 | 580 |
ՀՄԴ-10 | N00, N01, N03 և N05 |
Ախտորոշում | մեզի ընդհանուր անալիզ, արյան բիոքիմիական անալիզ, երիկամների բիոպսիա |
Բուժում | միզամուղներ, հակագերճնշումային դեղեր, գլյուկոկորտիկոստերոիդներ |