From Wikipedia, the free encyclopedia
Ներշնչում, մեկ կամ մի քանի անձանց (սոցիալական խմբի) վրա խոսքի, գործողությունների և արտահայտիչ շարժումների օգնությամբ կատարվող այնպիսի ներգործությունը, որը շրջանցում է ներշնչվողի գիտակցությունն ու կամքը և հանգեցնում է ներշնչողի համար ցանկալի գործողությունների, մտքերի, մտապատկերների և համոզմունքների առաջացման։ Ներշնչումը հենվում է ինքնաներշնչման վրա։
Ներշնչման և ինքնաներշնչման հոգեբանական մեխանիզմները ներկայումս լայնորեն օգտագործվում են ոչ միայն բժշկության, այլև մանկավարժության բնագավառում, ինչպես ուսուցման, այնպես էլ դաստիարակության նպատակներով։
Ներշնչման հնարավորությունները հատկապես մեծանում են հիպնոսի հետ զուգորդվելիս։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 250)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.