թռչունների տեսակներ From Wikipedia, the free encyclopedia
Ներկարար (լատին․՝ Coracias garrulus), եվրոպական ներկարար, ներկարարների ընտանիքի թռչուն։
Մարմնի երկարությունը մինչև 34 սանտիմետր է, քաշը՝ 180-200 գրամ։ Փետրավորումը կոշտ է, կապտականաչ, մեջքը և թևերը (վերևից)՝ ժանգադարչնագույն։
Տարածված է Եվրոպայում, Հարավարևմտյան Ասիայում և Հյուսիսարևմտյան Աֆրիկայում։ Հայաստանում հանդիպում է (ապրիլի վերջերից մինչև սեպտեմբեր) բանջարանոցներում, այգիներում և առավելապես տափաստաններում ու կիսաանապատներում՝ մինչև 2500 մետր բարձրության վրա։
Ներկարարները բնադրում են փչակներում կամ դարավանդներում, գետնափոր բներում։ Դնում է 4-6 սպիտակ ձու, թխսում 18-19 օր։
Սնվում է միջատներով, փոքր անողնաշարավորներով, մանր կրծողներով, ամռան վերջին՝ նաև խաղողով։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ներկարար (թռչուն)» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ներկարար (թռչուն)» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 248)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.