Նեմրութ (հրաբուխ)
From Wikipedia, the free encyclopedia
Նեմրութ, Նեմրուդ, Սարակն, բազմածին հրաբուխ Հայկական լեռնաշխարհում, Վանա լճի մոտակայքում։ Այժմ էլ գործում է, սակայն լավաներ չի արտավիժում։ Խառնարանից ու լանջերից դուրս են գալիս տաք գազեր, ջրեր ու գոլորշիներ։ Խառնարանը 2500 մետրի վրա է, ամենամեծը ողջ Հայկական լեռնաշխարհում՝ տրամագիծը 8 կմ, որի արևմտյան մասում խառնարանային լիճն է 9 քառ. կմ մակերեսով։ Խառնարանի պատերը կախված, զառիթափ լանջերով են՝ մինչև 300 մ բարձրությամբ, կազմված թթու կազմի լավաներից։ Դուրս եկող գազերը վկայում են նրա մարման մասին։ Առաջներում Նեմրութը արտավիժել է բազալտային լավաներ, նույնիսկ հալոցենում ու պատմական շրջաններում։ Վերջին ժայթքումը ենթադրվում է 1692 թվականին։ Այժմ խառնարանում գոյություն ունեն մանր սոպկաներ-պարազիտ կոներ։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նեմրութ (այլ կիրառումներ)
Նեմրութ | |
---|---|
Տեսակ | լեռ, տեսարժան վայր և հնագիտական հուշարձան |
Երկիր | Թուրքիա |
Վարչատարածքային միավոր | Բիթլիսի մարզ և Քոլիկ |
Լեռնաշղթա | Հայկական լեռնաշխարհ |
Բարձրությունը ծովի մակարդակից | 3050 մետր |
Հարաբերական բարձրություն | 1250 մետր |
Սմիթսոնիան կոդ | 213020 |
Նեմրութ Դաղի ամենահզոր ժայթքումները տեղի են ունեցել պլեյստոցենի դարաշրջանում, արդյունքում բազմաթիվ ոչ շատ հզոր ժայթքումներ են տեղի ունեցել հոլոցենում, որոնցից վերջին երկուսը 1692 թվականին։ Հրաբխի գագաթը իրենից ներկայացնում է խոշոր կալդերա, որի մեջ լիճ է գոյացել։ Նեմրութ Դաղ հրաբուխը (Նեմրութ) երբեմն շփոթում են Նեմրութ Դաղ (Նեմրութ) լեռան հետ, որը նույնպես գտնվում է Թուրքիայում և լայնորեն հայտնի է հելլենիստական ժամանակաշրջանի քարե արձանների մնացորդներով։ Բարձրությունը 2935 մ է[1]։