Նելսոն Մանդելայի արձան (Յոհաննեսբուրգ)
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Նելսոն Մանդելայի արձան (անգլ.՝ Statue of Nelson Mandela), Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ, հակա-ապարտհեյդ ռեժիմի ակտիվիստ Նելսոն Մանդելայի բրոնզե արձանը Յոհաննեսբուրգի Նելսոն Մանդելայի անվան հրապարակում։
Նելսոն Մանդելայի արձան | |
---|---|
Տեսակ | քանդակ և արձան |
Քանդակագործ | Kobus Hattingh? |
Ստեղծում | 2004 |
Երկիր | ՀԱՀ |
Բնակավայր | Սանդտոն և Յոհաննեսբուրգ |
Շինության ձև | բրոնզե արձան |
Ներկա վիճակ | կանգուն |
պատկերված են
| |
Նախքան արձանի բացումը, հրապարակն անվանվել է Սանդտոն հրապարակում Սանդտոն շրջակայքի անունով։ Հրապարակը պաշտոնապես վերանվանվել է Նելսոն Մանդելայի հրապարակ 2004 թվականի մարտի 31-ին[1]։ Արձանի հետևում է գտնվում Sandton City առևտրի կենտրոնը[2]։ Հուշարձանի գտնվելու վայրը քննադատվել է, քանի որ Սանդտոն հրապարակն ընկալվում է որպես «առևտրային և սոցիալական էլիտարության խորհրդանիշ»[3]։
Արձանի ստեղծման առաջարկը ստացվել է 2002 թվականի հուլիսին, կառուցումն ավարտվել է 2004 թվականի փետրվարին[3]։ Հրապարակում արձանի բացման արարողությունը կայացել է 2004 թվականի մարտի 31-ին[4]։ Արձանի քանդակագործներն են Կոբուս Հատինգը և Յակոբ Մապոնյանեն[3]։
Հուշարձանը կառուցվել է Հարավային Աֆրիկայի առաջին ժողովրդավարական ընտրությունների 10-ամյակի կապակցությամբ[3][4]։ Այս արձանը Մանդելայի առաջին հրապարակային արձանն է։ Այն բացել է Մանդելայի ավագ թոռնուհին՝ Նդիլեկա Մանդելան, ով արձանի մասին ասել է.
Մինչ մենք մեր հարգանքի տուրքն ենք մատուցում Նելսոն Մանդելային այս հուշարձանով, մենք նաև պատվում ենք Հարավային Աֆրիկան։ Նա ոչ միայն իմ պապիկն է, այլ ամբողջ ազգի[3]։ |
Արձանի կողքին Նելսոն Մանդելայի հիմնադրամի նվիրատվության համար արկղ է դրվել[3]։
Արձանի բարձրությունը 6 մետր է[3], կշռում է 2,5 տոննա[3]։ Այն նկարագրվում է որպես «վեր խոյացող», «խիստ տպավորիչ» և «կենտրոնական կետ» ողջ տարածքի համար[4][5]։
Մանդելան հագին ունի մադիբա վերնաշապիկ և պարում է «մադիբա ջայվ»[3][6]։ Հուշարձանի բացման արարողությունների վարպետ Բասեցանա Կումալոն ասել է, որ «սա շատ ուրախ արձան է»։ Պարային դիրքը հարգանքի տուրք է Հարավային Աֆրիկայի ժողովրդին բնորոշ ուրախությանն ու տոնական ոգուն, որը մադիբա ջայվն է»[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.