հայ նկարիչ From Wikipedia, the free encyclopedia
Նելլի Օնիկի Ասատրյան (հոկտեմբերի 6, 1944, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարչուհի, գոբելենագործ։ ԽՍՀՄ նկարիչների միության անդամ (1966)։
Նելլի Ասատրյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 6, 1944 (80 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1966) և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1971) |
Մասնագիտություն | նկարչուհի |
Ժանր | Գոբելեն և գրաֆիկա |
Անդամակցություն | ԽՍՀՄ նկարիչների միություն |
Նելլի Ասատրյան Վիքիդարանում |
1966 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1971 թվականին՝ Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ Ստեղծագործում է հիմնականում գոբելենի և գրաֆիկայի բնագավառում[1]։
Ասատրյանի աշխատանքներով հետաքրքրված մի շարք ճարտարապետներ առաջարկել են նկարչուհուն մասնակցել ճարտարապետական կառույցների ինտերիերի ձևավորմանը։ Աշխատանքներից գտնվում են Երևանի մարզահամերգային համալիրում, Դիլիջանի կինոմատոգրաֆիստների տանը, «Դվին» համալիրում, Եղիշե Չարենցի տուն-թանգարանում, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում, գոբելենային աշխատանքներից պահպանվում են Սարդարապատի թանգարանում, Հայաստանի ազգային պատկերասրահում[2], տարբեր անհատական հավաքածուներում։
Գործերից են՝
Նելլի Ասատրյանի «Բեատրիչեն ուղեկցում է Դանթեին յոթերորդ երկինք» և «Բեատրիչեն ու Դանթեն դրախտի դռների մոտ» (երկուսն էլ՝ 2001) գրաֆիկական գործերը ցուցադրվել են Ռավեննայում։ «Հայաստան» գոբելենը Լատվիայում մասնակցել է գոբելենի միջազգային սիմպոզիումին[3]։
Նելլի Ասատրյանի աշխատանքների թեմատիկան բազմազան է՝ դիմանկարներ, հունական դիցաբանություն, Աստվածաշնչյան թեմաներ, Դանթեական շարք, կրկեսային և այլ թեմատիկ գրաֆիկական աշխատանքներ, ինչպես նաև աշխատանքներ արված քրոջ՝ Անահիտ Ասատրյանի պոեզիայի հիման վրա։
Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1996, 2004, 2021[4])։ Ասատրյանի աշխատանքները ցուցադրվել են Հունաստանում, Իտալիայում, Ռուսաստանում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.