From Wikipedia, the free encyclopedia
Նեապոլիտանական պաղպաղակ, Գերմանիայում հայտնի որպես «իշխան Պյուկլեր » (գերմ.՝ Fürst-Pückler-Eis, ֆր.՝ demi-glace à la Pückler), պաղպաղակի տարատեսակ, որն իրենից ներկայացնում է պաղպաղակի 3 տարբեր տեսակ, որոնք միասին են սառեցվում։ Ըստ տարածված կարծիքի՝ իր անունը պաղպաղակն ստացել է բազմաթիվ իտալացի տարագիրների կողմից, որոնք 19-րդ դարում մեծ քանակությամբ մեկնում էին ԱՄՆ։ Նրանց թվում էին նաև Նեապոլի բնակիչները, որոնք Նոր երկրում սկսեցին նեապոլիտանական պաղպաղակ պատրաստել։ 1870-ական թվականներին ամերիկացիներն իմացան Սպումոնիի՝ պաղպաղակի այլ տարատեսակի մասին, որը ևս պատրաստվում է բազմագույն մի քանի շերտերից։ Սկզբնական շրջանում իտալացիները պատրաստում էին իրենց «Նեապոլի պաղպաղակը»՝ Իտալիայի Հանրապետության դրոշի գույներով։ Այդ նպատակով օգտագործվում էր պիստակի, վանիլային և ելակի պաղպաղակ, որոնք գունավորում էին կանաչ, սպիտակ և կարմիր գույներով։ Սակայն ժամանակի հետ հայտնի դարձավ պաղպաղակի այլ տեսակ, որը ընդունված է անվանել նեապոլիտանական։ Ներկայիս տեսքով նեապոլիտանական պաղպաղակը պատրաստվում է շոկոլադե, վանիլային և ելակի պաղպաղակներից[1]։
Ենթատեսակ | պաղպաղակ |
---|---|
Առաջացման երկիր | Իտալիա և Գերմանիա |
Հիմնական | վանիլային պաղպաղակ, շոկոլադե պաղպաղակ և ելակի պաղպաղակ |
Neapolitan ice cream Վիքիպահեստում |
Ըստ գերմանական աղբյուրների՝ պաղպաղակի այս տեսակի պատրաստման ամենավաղ բաղադրատոմսը պատկանում է Պրուսիայի թագավորության հրուշակագործ և արքունական խոհարար Լուի Ֆերդինանդ Յունգուսին։ 1839 թվականին նա իր «Խոհարարական արվեստի գրքում» հիացմունքով է նկարագրում 3 շերտից բաղկացած այս պաղպաղակը[2]։ Իր գերմանական անունը պաղպաղակը ստացավ իշխան Գերման ֆոն Պյուկլեր Մուսկաուից (1785-1871)[3]։
«Իշխան Պյուկլերի» հիմնական բաղադրիչները հարած սերուցքն էր, շաքարը և թարմ մրգերը, որոնք ձմռանը փոխարինում էին ջեմով։ Այս ամենը կտրում էին շերտերով․ սերուցքի մեջ մեծ քանակությամբ ճարպերի առկայության պատճառով պաղպաղակը միայն մասամբ էր սառեցվում։ Ավելի ուշ այդ բաղադրատոմսը զարգացավ և սկսեցին արտադրել շոկոլադե, հատապտղային (ելակի կամ ազնվամորու) և արոմատացված լիկյորով՝ մարասկին մակրուն պաղպաղակը։ Ներկայումս մակրունները որպես հումք չեն օգտագործվում, և «Իշխան Պյուկլերը» բաղկացած է 3 շերտից, որոնք դրվում են 2 վաֆլիի մեջ։ Գերմանիայում, Ավստրիայում և Շվեյցարիայում արտադրված պաղպաղակի արտադրության մեջ օգտագործվում է «ըստ իշխան Պյուկլերի բաղադրատոմսի» նշումը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.