Նաֆպակտոս
From Wikipedia, the free encyclopedia
Նավպակտ կամ Նաֆպակտոս[1] (հուն․՝ Ναύπακτος[2]), քաղաք Հունաստանում, որը գտնվում է Կորնթոսյան ծովածոցի հյուսիսային ափին՝ ծովածոցի ելանցքից ոչ հեռու, Ռիո-Անտիրիո կամրջի մոտ։ Քաղաքը տեղակայված է Արևմտյան Հունաստան պերիֆերիայի վարչական կենտրոնից՝ Պատրասից, 15 կմ հյուս-արևելք և Աթենքից 215 կմ արևմուտք։ Համայնքի վարչական կենտրոնը՝ Նաֆպակտիան, մտնում է Արևմտյան Հունաստանի պերիֆերիայի կազմի մեջ գտնվող Էտոլիա և Ակարնանիա ծայրամասային միավորիների կազմի մեջ։ Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների՝ բնակչությունը կազմում է 13415 մարդ[2]։ Երկրորդ խոշորագույն քաղաքն է ծայրամասային միավորների մեջ։ Մակերեսը կազմում է 16725 կմ²[3]։
Երկիր | Հունաստան |
---|---|
Կարգավիճակ | քաղաք և պոլիս |
Մտնում է | Nafpaktia Municipality?, Nafpaktos Municipal Unit?, Nafpaktia Province? և Commune of Nafpaktos, Etoloakarnania? |
ԲԾՄ | 15 մետր |
Բնակչություն | ▼12 950 մարդ (2021) |
Հեռախոսային կոդ | 2634 |
Փոստային ինդեքսներ | 30300 |
nafpaktos.gr(իտալ.)(անգլ.)(ֆր.) | |
Քաղաքի անվանումը առաջացել է երկու հունարեն բառերի միավորումից՝ «նաֆս» (ναῦς)՝ նավ և «պիգնումի» (πήγνυμι)՝ «կառուցել», այսինքն՝ քաղաքի անունը կարելի է թարգմանել որպես տեղ, որտեղ կառուցում են նավեր։