Ռենուարի նկար From Wikipedia, the free encyclopedia
Նատյուրմորտ ծաղկեփնջով ու հովհարով (ֆր.՝ Nature morte au bouquet et à l'eventail, անգլ.՝ Still Life with Bouquet and Fan), ֆրանսիացի նկարչ Պիեռ-Օգյուստ Ռենուարի (ֆր.՝ Pierre-Auguste Renoir, 1841-1919) նկարը՝ ստեղծված 1871 թվականին։ Կտավը պահվում է Հյուսթոնի գեղեցիկ արվեստների թանգարանի (անգլ.՝ Museum of Fine Arts, Houston) հիմնական հավաքածուում՝ եվրոպական արվեստի բաժնում։ Նկարի չափերը՝ 2813⁄16×233⁄16 դյույմ (73.2×58.9 սմ)[1]։ Օգտագործվում է նաև նկարի ավելի կարճ խորագիրը՝ «Նատյուրմորտ ծաղկեփնջով»[1]։
Նատյուրմորտ ծաղկեփնջով ու հովհարով ֆր.՝ Nature morte au bouquet et à l'eventail | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Պիեռ-Օգյուստ Ռենուար |
տարի | 1871 |
բարձրություն | 73,2 |
լայնություն | 58,9 |
ժանր | նատյուրմորտ |
նյութ | յուղաներկ, կտավ |
գտնվում է | Հյուսթոնի գեղարվեստի թանգարան |
հավաքածու | Հյուսթոնի գեղարվեստի թանգարան |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ | |
Still Life with Bouquet (1871) by Pierre-Auguste Renoir in the Museum of Fine Arts, Houston Վիքիպահեստում |
Նկարը Ռոբերտ Լի Բլեֆերի (Robert Lee Blaffer) հիշատակին նվիրված հավաքածուի մի մասն է և թանգարանին է նվիրվել Սառա Քեմփբել Բլեֆերի (Sarah Campbell Blaffer) կողմից[1][2]։
Ծաղիկներով նատյուրմորտները չեն եղել Ռենուարի ստեղծագործության հիմնական թեման, այնուամենայնիվ, նա ստեղծել է նմանատիպ բազմաթիվ նկարներ։ Այդպիսով կարելի էր հանգստանալ ավելի լարված աշխատանք պահանջող կտավներ նկարելուց հետո։ Բացի այդ, Ռենուարն ինքը խոստովանել է, որ նատյուրմորտները հեշտ են նկարվում և լավ են վաճառվում, այսինքն՝ դրանց շնորհիվ կարելի է վաստակել ապրուստի միջոցներ։ Ռենուարի նատյուրմորտների մեծ մասը հայտնվել են մասնավոր հավաքածուներում[3][4]։
«Նատյուրմորտ ծաղկեփնջով ու հովհարով» կտավը Ռենուարի ամենահայտնի նատյուրմորտներից մեկն է։ Նրանում պատկերված է սեղանի վրա դրված ծաղկեփունջ, որի կողքին դրված են երկու գիրք ու սկահակ ճապոնական հովհարով. այդ ժամանակ եվրոպական արվեստում նորաձև էր համարվում ճապոնական թեմատիկան[5]։ Հետին պլանում երևում է պատին փակցված նկարը, որում պատկերված են մի խումբ մարդիկ Էդուարդ Մանեի փորագրանկարն է՝ կատարված Դիեգո Վելասկեսի նկարից[1]: Ենթադրվում է, որ ծաղկեփունջն իր տեսքով ու դիրքով նմանվում է Էդուարդ Մանեի «Օլիմպիա» կտավում պատկերվածին[2], իսկ ողջ նկարը հարգանքի տուրք է Մանեին, քանի որ կտավում կան Մանեի հետ կապված մի քանի առարկաներ[6]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.