From Wikipedia, the free encyclopedia
Նատաշա Ջեյն Ռիչարդսոն (անգլ.՝ Natasha Jane Richardson; մայիսի 11, 1963[1][2][3][…], Մարլիբոն, Լոնդոն[4] - մարտի 18, 2009[5][6][2][…], Վերին Իսթ Սայդ, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ և Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), անգլիացի դերասանուհի։ Ռեդրեյվների տոհմի ներկայացուցիչ, Վանեսա Ռեդգրեյվի և ռեժիսոր Թոնի Ռիչարդսոնի դուստրը, Մայքլ Ռեդգրեյվի և Ռեյչել Կեմպսոնի թոռնուհին։
Նատաշա Ռիչարդսոն անգլ.՝ Natasha Richardson | |
---|---|
Ծնվել է | մայիսի 11, 1963[1][2][3][…] |
Ծննդավայր | Մարլիբոն, Լոնդոն[4] |
Մահացել է | մարտի 18, 2009[5][6][2][…] (45 տարեկան) |
Մահվան վայր | Վերին Իսթ Սայդ, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ կամ Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Գերեզման | Saint Peter's Episcopal Cemetery |
Կրթություն | Խոսքի և դրամայի կենտրոնական դպրոց[7], Սբ Պետրոսի աղջկական դպրոց և Lycee Francais Charles de Gaulle? |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն և ԱՄՆ |
Կրոն | կաթոլիկություն |
Մասնագիտություն | կինոդերասանուհի, կինոպրոդյուսեր և թատրոնի դերասանուհի |
Ծնողներ | հայր՝ Թոնի Ռիչարդսոն[4], մայր՝ Վանեսա Ռեդգրեյվ[4] |
Ամուսին(ներ) | Լիամ Նիսոն և Ռոբերտ Ֆոքս |
Երեխա(ներ) | Micheál Richardson?[8] և Daniel Jack Neeson?[8] |
Պարգևներ և մրցանակներ | |
Ռիչարդսոնը առավել հայտնի է «Գոթիկա» (1986), «Պատի Հերսթ», «Աղախնի պատմությունը» (1990), «Նելլ» (1994), «Ծուղակ ծնողների համար» (1998), «Տիկին սպասուհի» (2002) и «Սպիտակ կոմսուհի» (2005)։
Նա արժանացել է «Թոմի» և «Դրամա Դեսկ» մրցանկաների։ 1998 թվականին Բրոդվեյի վերածննդի ժամանակ արժանացել է Քննադատների արտաքին միության մրցանակի՝ «Կաբարե» ֆիլմում իր խաղացած Սալլի Բոուլզ դերի համար։
Նատաշա Ջեյն Ռիչարդսոնը ծնվել է 1963 թվականի մայիսի 11-ին Լոնդոնում (Անգլիա)՝ դերասանուհի Վանեսա Ռեդգրեյվի (ծնվ. 1937) և ռեժիսոր Թոնի Ռիչարդսոնի (1928-1991) ընտանիքում։ Նա Մայքլ Դեդգրեյվի և Ռեյչել Կեմպսոնի թոռնուհին է։ Նրա ծնողները ամուսնալուծվել են 1967 թվականին՝ 5 տարվա ամուսնությունից հետո։ Նա ունեցել է կրտսեր քույր՝ դերասանուհի Ջոելի Ռիչարդսոնը (ծնվ․ 1965), արյունակից քույր՝ Քեթրին Գրիմոնդը և եղբայր՝ ռեժիսոր և սցենարիստ Կառլո Գաբրիել Ներոն (ծնվ․ 1969)։
Կինոյում սկսել է նկարահանվել դեռ վաղ հասակից։ Նրա դեբյուտը եղել է «Թեթև հեծելազորի հարձակումը» (1968, ռեժ. Թոնի Ռիչարդսոն) ֆիլմը, որտեղ նա խաղացել է էպիզոդիկ դեր։
Նրա առաջին բեմական փորձը եղել է Շեքսպիրի «Միջամառային գիշերվա երազ» կատակերգությունը (խաղացել է Հելենայի դերը) և« Համլետ» ողբերգությունը (Խաղացել է Օֆելիայի դերը)։ Նրա համար շրջադարձային է եղել 1986 թվականը, երբ Չեխովի «Ճայը» պիեսում ստացել է Նինայի դերը։
1980-ական թվականներին Նատաշա Ռիչարդսոնը նկարահանվել է մի քանի հեռուստատեսային ֆիլմերում։
1990-1992 թվականներին Նատաշան ամուսնացած է եղել պրոդյուսեր Ռոբերտ Ֆոքսի հետ։
1994 թվականի հուլիսի 3-ից մինչև իր մահը նա ամուսնացած է եղել դերասան Լիամ Նիսոնի հետ։ Նրանք ունեցել են երկու որդիներ՝ Մայքլ Ռիչարդ Անտոնիո Ռիչարդսոն (ծնվ. 22.06.1995) և Դենիել Ջեք Նիսոն (ծնվ. 27.08.1996):
Նա եղել է դերասանուհի Միա Ֆերրոուի երկու որդեգիր երխաների կնքամայրը։
2018 թվականի հոկտեմբերի 20-ին հաղորդվել է, որ Ռիչարդսոնի ավագ որդին՝ 23-ամյա Մայքլը փոխել է իր «Նիսոն» ազգանունը «Ռիչարդսոնի»՝ ի հիշատակ 9 տարի առաջ ողբերգականորեն մահացած մոր[10]։
2009 թվականի մարտի 16-ին Ռիչարդսոնը գլխուղեղային վնասվածք է ստացել Քվեբեկի Մոն-Տրամբլան լեռնադահուկային հանգստավայրում[11]։ Ինչպես հաղորդել են լեռնադահուկային հանգստավայրի ներկայացուցիչները, նա սահել է սկսնակների համար նախատեսված ուղեգծով՝ առանց սաղավարտի։ Ընկնելուց հետո նա երևացող վնասվածք չի ստացել։ Տուժածին առաջարկել են բժշկի այցելել, բայց Նատաշատ հրաժարվել է բժշկական օգնությունից։ Որոշ ժամանակ անց դերասանուհու վիճակը կտրուկ վատացել է։ Նատաշան ընկել է կոմայի։ Նրան տեղափոխել են Sacré-Coeur հիվանդանոց[12]։
Մարտի 18-ին Նատաշայի ընտանիքը որոշել է անջատել բոլոր բժշկական սարքերը, որովհետև բժիշկների գնահատականով նրա վիճակը եղել է շատ ծանր։ Նատաշայի ուղեղը դադարել է աշխատել։ Բժիշկների կարծիքով հնարավոր կլիներ կանխել նրա մահը, եթե դերասանուհին ժամանակին բժշկական օգնություն ստանար[13]։
Նրան տեղափոխել են Նյու Յորք, որպեսզի ընտանիքը կարողանա հրաժեշտ տալ դերասանուհուն։ Lenox Hill հոսպիտալ են այցելել նրա ամուսինը, մայրը, 12-ամյա Դենիելը և 13-ամյա Մայքլը։
Շուտով հայտարարվել է, որ Նատաշայի ընտանիքը որոշել է նրա օրգանները տրամադրել այն անձանց, ովքեր ունեին փոխպատվաստման կարիք[13]։
Նատաշան թաղվել է իր տատիկի՝ դերասանուհի Ռեյչել Կեմպսոնի (1910-2003) կողքին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.