![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/2a/C22693-gorbanevskaya02.jpg/640px-C22693-gorbanevskaya02.jpg&w=640&q=50)
Նատալյա Գորբանևսկայա
ռուս բանաստեղծուհի, թարգմանչուհի, իրավապաշտպան / From Wikipedia, the free encyclopedia
Նատալյա Գորբանևսկայա (ռուս.՝ Ната́лья Евге́ньевна Горбане́вская, մայիսի 26, 1936(1936-05-26)[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ - նոյեմբերի 29, 2013(2013-11-29)[3][4][1], Փարիզ, Ֆրանսիա), ռուս բանաստեղծուհի, թարգմանչուհի, իրավապաշտպան, ԽՍՀՄ-ում այլախոհական շարժման մասնակից։ Հեղինակ է բանաստեղծությունների մեկուկես տասնյակ գրքերի, թարգմանել է լեհերենից, չեխերենից, սլովակերենից և ֆրանսերենից։
Նատալյա Գորբանևսկայա Ната́лья Евге́ньевна Горбане́вская | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 26, 1936(1936-05-26)[1][2] |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Վախճանվել է | նոյեմբերի 29, 2013(2013-11-29)[3][4][1] (77 տարեկան) |
Վախճանի վայր | Փարիզ, Ֆրանսիա |
Գերեզման | Պեր Լաշեզ և Grave of Dioujeva-Gorbanevskaïa |
Մասնագիտություն | լեզվաբան, բանաստեղծուհի, գրադարանավար, լրագրող, թարգմանչուհի, գրող և իրավապաշտպան |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի համալսարանի լեզվաբանական ֆակուլտետ |
Պարգևներ | |
![]() |
1953 թվականին ընդունվել է Մոսկվայի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետ։ 1956 թվականին ձերբակալվել է Հունգարիայում խորհրդային ներխուժման դեմ ընդվզող Անդրեյ Տերեխինի և Վլադիմիր Կուզնեցովի հետ ծանոթ լինելու պատճառով։ Երեք օր անց նրան բաց են թողել, բայց 1957 թվականին հեռացրել են համալսարանից՝ իբր դասերին չներկայանալու համար։ 1958 թվականին ընդունվել է Լենինգրադի համալսարանի բանասիրական ֆակուլտետ, ավարտել 1964 թվականին։ Աշխատել է Մոսկվայում՝ գրադարանավար, մատենագետ, տեխնիկական և գիտական թարգմանիչ։ Ծանոթ է եղել Ալեքսանդր Գինզբուրգի և Յուրի Գալանսկովի հետ, տպագրել է սամիզդատային նյութեր։ Խորհրդային մամուլում նրա բանաստեղծությունները գրեթե չեն հրատարակվել։ 1969 թվականից Արևմուտքում լույս են տեսնում նրա բանաստեղծական ժողովածուները։
Եղել է մարդու իրավունքների ակտիվ պաշտպան։ 1968 թվականի օգոստոսի 25-ին երեխան գրկին մասնակցել է Չեխոսլովակիա խորհրդային զորքեր մտցնելու դեմ կազմակերպված բողոքի ցույցին։ Ձերբակալվել է, բայց ազատ է արձակվել կրծքի երեխա ունենալու պատճառով։ Ցույցի մասին նրա ստեղծած փաստավավերագրական գիրքը թարգմանվել է եվրոպական լեզուներով։ Ձերբակալվել է 1969 թվականի դեկտեմբերի 24-ին՝ մեղադրվելով հակախորհրդային գաղափարախոսության համար։ Պատիժը կրել է Բուտիրյան բանտում։ 1971 թվականի հունվարից մինև 1972 թվականի փետրվարը հարկադիր բուժման է ուղարկվել հատուկ հոգեբուժարան։ 1975 թվականին Գորբանևսկայան արտագաղթել է ԽՍՀՄ-ից։ Ապրել է Փարիզում, աշխատել հանդեսների խմբագրություններում և «Ազատություն» ռադիոկայանում։
Ռուսաստանում Գորբանեւսկայան հրատարակվում է 1990 թվականից։ Հետխորհրդային ժամանակաշրջանում հաճախ է այցելել հայրենիք։ 2008 թվականին նրան շնորհվել է Լյուբլինի համալսարանի պատվավոր դոկտորի կոչում։ 2010 թվականին «Ռուսկայա պրեմիա» միջազգային գրական մրցանակ է ստացել «պոեզիա» անվանակարգում։ Արժանացել է մի շարք այլ մրցանակների։