Նավթարդյունաբերությունը Ռուսաստանում
From Wikipedia, the free encyclopedia
Ռուսաստանի նավթարդյունաբերությունը Ռուսաստանի արդյունաբերության ճյուղ, որը զբաղվում է նավթի հանույթով։
Նավթը կամ հեղուկ ածխաջրածինը Ռուսաստանի արտահանության գլխավոր ապրանքն է, որը 2009 թվականի դրությամբ դրամական արտահայտությամբ կազմել է արտահանման 33 %-ը (այլ նավթամթերքների հետ միասին՝ 49 %-ը)։ Բացի այդ, նավթի և նավամթերքների գների մակարդակից էականորեն կախված են Ռուսաստանի արտահանման երրորդ հիմնական ապրանքի՝ բնական գազի գները։
Նավթարդյունաբերությունը Ռուսաստանում աշխարհի ամենամեծ նավթային արդյունաբերություններից մեկն է։ Ռուսաստանն ունի աշխարհի նավթային ամենամեծ պաշարները։ Միաժամանակ՝ նա բնական գազի խոշորագույն արտահանողն է։ Ռուսաստանը աշխարհում երկրորդն է իր քարածխի պաշարներով, իսկ նավթի պաշարներով գտնվում է աշխարհի առաջին ութնյակում, նավթի արդյունահանմամբ աշխարհում առաջին տեղերից մեկն է զբաղեցնում։ Այդ երկիրը էներգիայի սպառմամբ աշխարհում 3-րդ տեղն է զբաղեցնում[1]։
2012 թվականին Ռուսաստանում արդյունահանվել է 518 միլիոն տոննա նավթ (աշխարհում 3-րդ տեղը), ինչը 1,3 %-ով ավելի բարձր է, քան 2011 թվականին եղած նավթարդյունաբերության ծավալը[2][3]։
2009 թվականին Ռուսաստանում արդյունահանվել է 494 միլիոն տոննա նավթ (այդ ցուցանիշով Ռուսաստանը այդ ժամանակ գրավել է աշխարհում 2-րդ տեղը), ինչը 1,2 %-ով ավելի բարձր է 2008 թվականի մակարդակից[4](չաշխատող հղում) [5]։
Ռուսաստանի հեղուկ ածխաջրածինների պաշարները 2007 թվականին գնահատվել են ոչ պակաս, քան 9,5 միլիարդ տոննայի չափով։ Ռուսաստանյան խոշորագույն նավթահանքերն են՝
- Սամոտլորյան նավթահանքը (ռուս.՝ Самотлорское нефтяное месторождение, ռուս.՝ Самотлорское),
- Մերձօբյան նավթահանքը (ռուս.՝ Приобское нефтяное месторождение, ռուս.՝ Приобское),
- Ռուսական նավթահանքը կամ Ռուսսկոյե նավթահանքը (ռուս.՝ Русское нефтяное месторождение, ռուս.՝ Русское),
- Ռոմաշկինոյի նավթահանքը (ռուս.՝ Ромашкинское нефтяное месторождение, ռուս.՝ Ромашкинское):