Նավթալին
քիմիական միացություն From Wikipedia, the free encyclopedia
քիմիական միացություն From Wikipedia, the free encyclopedia
Նավթալին, արոմատիկ ածխաջրածին, բնորոշ հոտով, անգույն բյուրեղներ են, հալման ջերմաստիճանը 80,3 °C, եռմանը՝ 218 °C, խտությունը՝ 1151,7 կգ/մ³։ Վատ է լուծվում ջրում, լավ՝ օրգանական լուծիչներում։ Հեշտ ցնդում է, թորվում է ջրային գոլորշիների հետ։ Նավթալինը տալիս է էլեկտրաֆիլ տեղակալման՝ նիտրման, հալոգենացման սուլֆացման, ալկիլման, ացիլման ռեակցիաներ։ Սովորաբար տեղակալվում են և՛ α և՛ β ջրածինները և ստացվում իզոմերների խառնուրդներ։ Նաֆթալինի նիտրմամբ ստանում են α-նիտրոնավթալին, հիդրմամբ՝ տետրալին և դեկալին, օքսիդացմամբ՝ ֆթալաթթվի անհիդրիդ։ Նավթալին ստանում են քարածխի խեժից (պարունակում է 8—10% նաֆթալին), նաև նավթի պիրոլիզի արդյունքներից։ Նավթալինն և նրա ածանցյալները բազմաթիվ օրգանական նյութերի և ներկանյութերի ստացման ելանյութ են։ Նաֆթալինի ածանցյալներից արդյունաբերական նշանակություն ունեն ֆթալանհիդրիդը, նավթոլները, նավթիլամինները և սուլֆոթթուները։ Քարածխի խեժը պարունակում է նաև մեթիլնավթալիններ, որոնք նաֆթալինի հոմոլոգներն են և օգտագործվում են բույսերի աճման կարգավորիչներ ստանալու համար։ Նաֆթալինն և բազմամեթիլ նաֆթալինները միջատասպան նյութեր են։
Նավթալին | |
---|---|
Ընդհանուր տեղեկություններ | |
Դասական անվանակարգում | նավթալին |
Քիմիական բանաձև | C₁₀H₈ |
Ֆիզիկական հատկություններ | |
Ագրեգատային վիճակ | հոտով, անգույն բյուրեղներ |
Մոլային զանգված | 2,1E−25 կիլոգրամ[1] գ/մոլ |
Խտություն | 1,15 ± 0,01 գ/սմ³[2] գ/սմ³ |
Իոնիզացման էներգիա | 8,12 ± 0,01 Էլեկտրոն-վոլտ[2] և 1,3E−18 ջոուլ[3] կՋ/մոլ |
Հալման ջերմաստիճան | 176 ± 1 ℉[2], 80 °C[4], 81 °C[5] և 80,2 °C[3] °C |
Եռման ջերմաստիճան | 424 ± 1 ℉[2], 218 °C[4] և 217,99 °C[3] °C |
Այրման ջերմաստիճան | 174 ± 1 ℉[2] |
Գոյացան էնթալպիա | 78,53 կՋ/մոլ[6] կՋ/մոլ |
Գոլորշու ճնշում | 0,08 ± 0,01 mm Hg[2] |
Քիմիական հատկություններ | |
Բեկման ցուցիչ | 1,5898[6] |
Դիպոլ մոմենտ | 0 Կլ·մ[3] |
Դասակարգում | |
CAS համար | 91-20-3 |
PubChem | 931 |
EINECS համար | 202-049-5 |
SMILES | C1=CC=C2C=CC=CC2=C1 |
ЕС | 202-049-5 |
RTECS | QJ0525000 |
ChEBI | 906 |
IDLH | 1310 ± 10 mg/m³[2] |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.