From Wikipedia, the free encyclopedia
Նապաստականմաններ (լատին․՝ Lagomorpha), կաթնասունների դասում ներառած կենդանատեսակների կարգ։ Փոքրաքանակ կարգ, որում ներառվում են մոտ 91 տեսակներ, որոնցից 30-ը խոտադիրներն են, 32-ը նապաստակներ, իսկ 29-ը ճագարներ[2]։
Նապաստականմաններ | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||
|
||||||||
Լատիներեն անվանում | ||||||||
Lagomorpha | ||||||||
Արեալ | ||||||||
|
Այս կարգը ներառում է 2 ընտանիք՝ նապաստակներ և խոտադիրներ[3]։ Այս կարգի մեջ դասվող կենդանիներից են նապաստակները, ճագարները, և խոտադիրները[4]։ Նրանց մեծամասնությունը շատ արագ է վազում, ցատկելով, ետևի թաթերով առաջ հրելով մարմինը։ Վազքի տեմպի արագությունը օգնում է խուսափել գիշատիչ գազաններից։ Այս կենդանիների սնունդը բազմազան է, թեև հիմնական մասը բուսական ծագմամբ սնունդն է։
Հայաստանում տարածված է այս կարգին պատկանող 2 տեսակ։ Տեսակներից մեկը դա նապաստակների ընտանիքին պատկանող՝ գորշ նապաստակն է։ Իսկ երկրորդ տեսակը դա խոտադիրիների ընտանիքին պատկանող՝ շեկլիկ խոտադիրն է[5][6]։
Մարմնի երկարությունը 30—60 սմ է, հազվադեպ՝ դրանից ավելի։ Ականջները երկար են՝ ոչ կարճ, քան գլխի երկարության 50%-ը։ Ետևի ոտքերը մեծամասնության մոտ ակնհայտորեն երկար են առջևի թաթերից։ Պոչը շատ կարճ է։ Մարմինը մեծ մասի մոտ սեղմված է կողային հատվածներում։ Մազածածկույթը բազմազան է։ Շատ տեսակների մոտ մազերի երկարությունը, խտությունը և գույնը փոփոխվում է եղանակային պայմաններին զուգընթաց։ Գունավորումն ամբողջությամբ գորշավուն է, մոխրագույն[7]։
Ոչ մեծ չափերով, կարճ պոչով կամ առանց պոչի կենդանի է։ Արտաքին տեսքով շատ նման են կրծողներին[4]։ Նրանց ատամները որոշակի նմանություններ ունեն կրծողների ատամների հետ։ Կրծողներից նապաստականմանները տարբերվում են նրանով, որ վերին ծնոտի վրա ունեն ոչ թե 1, այլ՝ 2 զույգ կտրիճներ։ Երրորդ զույգ կտրիճները նապաստականմանների մոտ թույլ է զարգացած։ Նապաստականմանների ատամները զուրկ են արմատներից։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.