Նանտեր
From Wikipedia, the free encyclopedia
Նանտեր (ֆր.՝ Nanterre [nɑ̃.ˈt̪ɛʁ ]), քաղաք Ֆրանսիայում՝ Իլ դը Ֆրանս մարզում, երկրի մայրաքաղաք Փարիզի կենտրոնից մոտավորապես տասը կիլոմետր հեռավորության վրա[4]։ Օ դը Սեն դեպարտամենտի վարչական կենտրոնն է, Փարիզի խոշորագույն արվարձաններից մեկը։ 2011 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 89.476[5], 2016 թվականի հունվարի 1-ի տվյալներով՝ 94 258[6]: Զբաղեցնում է 12,19 քառակուսի կիլոմետր տարածք։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Նանտեր | |||
ֆր.՝ Nanterre[1] | |||
| |||
Երկիր | Ֆրանսիա | ||
Մակերես | 12,19 կմ² | ||
ԲԾՄ | 30 մետր | ||
Բնակչություն | ▲97 351 մարդ (հունվարի 1, 2021)[2] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Փոստային դասիչ | 92000[3] | ||
Պաշտոնական կայք | nanterre.fr(ֆր.) | ||
| |||
Նանտերում են տեղավորված տարածաշրջանային, մայրաքաղաքային, համապետական և միջազգային նշանակության մի շարք հիմնարկ-ձեռնակություններ ու կազմակերպություններ. Օ դը Սեն դեպարտամենտի պրեֆեկտուրան, Փարիզի առևտրա-արդյունաբերական պալատը, Փարիզի ազգային օպերայի պարի դպրոցը, «Փարիզ X - Նանտեր» համալսարանը (ունի շուրջ 33 000 ուսանող), ճարտարապետական դպրոցը, Մարոկկոյի, Թունիսի, Ալժիրի հյուպատոսարանները, մի շարք խոշորագույն ընկերությունների ու ֆիրմաների գլխավոր գրասենյակները։ Վերջիններիս թվում են Société Générale-ը[7], Faurecia-ն, Groupe du Louvre-ն ու նրա դուստր ձեռնարկություն Louvre Hôtels-ը[8][9][10]։
Քաղաքում զարգացած են արդյունաբերության այնպիսի ճյուղեր, ինչպիսիք են էլեկտրոնիկան, էլեկտրատեխնիկան, մետաղամշակումը, ավտոմատիկան։