Նամյուր
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Նամյուր (ֆր.՝ Namur, վալոներեն՝ Nameûr, հոլ.՝ Namen), քաղաք Բելգիայի Թագավորության կենտրոնում, Վալոնիայի շրջանի մայրաքաղաքը (1986 թվականից), վալոնյան նույնանուն նահանգի վարչական կենտրոնը։ Քաղաքը գտնվում է Բրյուսելից 65 կմ հարավ-արևելք հեռավորության վրա։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Նամյուր | |||||
Namur / Nameûr / Namen | |||||
| |||||
Երկիր | Բելգիա | ||||
Ենթարկում | Վարչական կենտրոն | ||||
Շրջան | Վալոնիա | ||||
Մարզ | Նամյուր | ||||
Համայնք | Նամյուր | ||||
Բուրգոմիստր | Մաքսիմ Պրևոտ (2012-) | ||||
Մակերես | 176 կմ² | ||||
ԲԾՄ | 83±1 մետր | ||||
Պաշտոնական լեզու | ֆրանսերեն | ||||
Բնակչություն | 110 691 մարդ (2012) | ||||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | +32 81 | ||||
Փոստային ինդեքս | 5000 | ||||
Փոստային դասիչ | 5000[1], 5100[1], 5002[1], 5020[1], 5022[1], 5101[1], 5004[1], 5001[1], 5024[1], 5021[1] և 5003[1] | ||||
Պաշտոնական կայք | namur.be | ||||
| |||||
Բնակչությունը՝ 106,8 հազար մարդ (2005 թ.)։
Հնագույն ժամանակներից Նամյորով է ճանապարհ անցել դեպի Արդեն։ VII դարում Մերովինգների կողմից կառուցվել է ռազմավարական ամրոց Սամբրա և Մասս գետերի հատման մասում։ 908 թվականին ձևավորվեց Նամյուրը կոմսությունը։ Գետի հակառակ ափին է գտնվում Ժամբ քաղաքը, որը կամրջով կապվում է Նամյուրին։ 1262 թվականին Նամյուրը մտավ Ֆինլանդիայի կոմսության կազմի մեջ։ 1421 թվականին վարչական շրջանը վերագնեց Ֆիլիպ III:
Նամյուրը մնաց Բուրգունդյան և Իսպանական Նիդերլանդների կազմում մինչև Աուգսբուրգյան պատերազամը, որի ընթացքում մի քանի անգամ անցել է Վիլհելմ III-ից մարշալ Բուֆլեին և հակառակը։ Լյուդովիկ XIV հանձնարարել է Վոբանին ամրապնդել և ընդնլայնել Նամյուրի բերդը։
Նամյուրը նորից հայտնվում է մարտական գործողությունների կիզակետում հեղափոխական կռիվների, Առաջին աշխարհամարտի և 1945 թվականի Արդենյան գործողությունների ընթացքում։ Ամեն անգամ քանդվելուց հետո ամփոփոխ վերականգնվել է։ Նամյուրյան ամրոցը պահպանել է իր ռազմական նշանակությունը մինչև 1862 թվականը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.