Նահա (քաղաք, Ճապոնիա)
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Նահա[3] (ճապ.՝ 那覇市 Նահա սի), Ճապոնիայի Օկինավա պրեֆեկտուրայի կենտրոնական քաղաք, վարչական կենտրոն և խոշորագույն քաղաք։ Տեղակայված է Օկինավա կղզու հարավային մասում՝ Արևելաչինական ծովի ափին։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Նահա | |||||
ճապ.՝ 那覇市 | |||||
| |||||
Երկիր | Ճապոնիա | ||||
Համայնք | Օկինավա[1] և Ռյուկյու | ||||
Հիմնադրված է | մայիսի 20, 1921 թ. | ||||
Մակերես | 39,98 կմ² | ||||
Բնակչություն | ▼316 048 մարդ (մարտի 1, 2021)[2] | ||||
Ժամային գոտի | UTC+9 | ||||
Փոստային դասիչ | 900-8585 | ||||
Պաշտոնական կայք | city.naha.okinawa.jp(ճապոներեն) | ||||
| |||||
Քաղաքի մակերեսը 39,24 կմ² է[4], բնակչությունը՝ 318 183 մարդ (2014 թվականի օգոստոսի 1)[5], բնակչության խտությունը 8108,64 մարդ/կմ² է։
Նահան Օկինավա պրեֆեկտուրայի քաղաքական, տնտեսական և մշակութային կենտրոնն է։
14-19-րդ դարերում քաղաքի տարածքում գտնվում էր Ռյուկյու պետության մայրաքաղաք Սյուրի ամրոցը։ 1879 թվականին Ճապոնիան անեքսիայի ենթարկեց Ռյուկյուն՝ այն միացնելով Կոգոշիմա պրեֆեկտուրային։ Ավելի ուշ ձևավորվեց Օկինավա պրեֆեկտուրան։ 1921 թվականի մայիսի 20-ին Սյուրիի և նախկին թագավորության ևս չորս մունիցիպալիտետի հիման վրա ստեղծվեց Նահա քաղաքը, որը դարձավ նոր պրեֆեկտուրայի մայրաքաղաքը։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Օկինավայի ճակատամարտում քաղաքը գրեթե ամբողջությամբ ավերվել էր։ Խիստ վնասվել էր նաև քաղաքի պատմական մասը և Սյուրիի ամրոցը, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։
2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ քաղաքի բնակչությունը 318 183 մարդ է, բնակչության խտությունը՝ 8108,64 մարդ/կմ²։ Աղյուսակում ներկայացված է բնակչության թվաքանակի փոփոխությունը 1980-2005 թվականների ընթացքում[6]։
1980 | 295 778 մարդ | ||||
1985 | 303 674 մարդ | ||||
1990 | 304 836 մարդ | ||||
1995 | 301 890 մարդ | ||||
2000 | 301 032 մարդ | ||||
2005 | 312 393 մարդ | ||||
Նահայի կլիման մերձարևադարձային մուսոնային է (Cfa)՝ տաք և խոնավ ամառներում, մեղմ ձմեռներով։ Ցերեկային միջին ջերմաստիճանը հուլիսին (տարվա ամենաշոգ ամիսը) 31 °C է, իսկ գիշերայինը՝ 26 °C: Հունվար-փետրվար ամիսներին ցերեկային ջերմաստիճանը տատանվում է 19 °C-ի սահմաններում, իսկ գիշերային ջերմաստիճանը մոտ 14 °C է։ Քաղաքի յուրաքանչյուր քառակուսի մետրին տարեկան տեղում է ավելի քան 2 մետր անձրև, չափազանց հազվադեպ գրանցվում է ձյուն։
Նահան Օկինավայի ամենակարևոր տրանսպորտային հանգույցն է։ Այստեղ են գտնվում միջազգային օդանավակայանը և նավահանգիստը, որը քաղաքը կապում է Ռյուկյու կղզեխմբի մյուս կղզիների և ամբողջ Ճապոնիայի հետ։ Ներքաղաքային տրանսպորտը ներկայացված է ավտոբուսային հաղորդակցությամբ և մոնորելսային ճանապարհով, որն ունի 15 կայան և քաղաքի հիմնական տրանսպորտային համակարգն է։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.