From Wikipedia, the free encyclopedia
Նախագահական ընտրություններ Ադրբեջանում (ադրբ.՝ Azərbaycan Respublikası Prezident seçkiləri), համապետական նախագահական ընտրություններ, որոնք տեղի են ունեցել 2024 թվականի փետրվարի 7-ին Ադրբեջանում։
Նախագահական ընտրություններ Ադրբեջանում (2024) | ||||
---|---|---|---|---|
2024 թվականի փետրվարի 7 | ||||
Թեկնածու | Իլհամ Ալիև | Զահիդ Օրուջ | Ֆազիլ Մուստաֆա | |
Կուսակցություն | Նոր Ադրբեջան կուսակցություն | ինքնառաջադրում/անկուսակցական | Մեծ արարման կուսակցություն | |
Ընտրաձայների քանակ: | 4 567 458 (92,12%) | 107 632 (2,17%) | 98 421 (1,99%) | |
| ||||
Տեսակ | նախագահական ընտրություններ | |||
| ||||
Պաշտոն | նախագահ | |||
| ||||
Թեկնածուներ | Իլհամ Ալիև[1], Fazil Mustafa?[1], Razi Nurullayev?[1], Gudrat Hasanguliyev?[1], Elshad Musayev?[1], Zahid Oruc?[1] և Fuad Əliyev?[1] | |||
| ||||
Հաղթող | Իլհամ Ալիև | |||
| ||||
Նախորդ | Նախագահական ընտրություններ Ադրբեջանում (2018) |
2023 թվականի սեպտեմբերի 19-ին ԱՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Ադրբեջանում ընտրատարածքները վերակազմավորվել են[2][3]։ Նորաստեղծ ընտրատարածքները կազմակերպվել են՝ հաշվի առնելով միջին ներկայացվածության նորմը։ Ընտրությունների անցկացման և վիճակագրական միջոցառումների ծախսերին պետական բյուջեից հատկացվել է 110,9 մլն մանաթ (0,3%), ինչպես նշված է 2024 թվականի «ԱՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում[4]։
Ընտրությունների օրն անցել է հանգիստ և կանոնակարգված, սակայն միջազգային դիտորդները նկատել են լուրջ խախտումներ՝ կապված հիմնականում քվեարկության գաղտնիության, բազմակի քվեարկությունը կանխելու մեխանիզմների բացակայության, քվեաթերթիկների լցոնման նշանների և ընտրացուցակներում միանման ստորագրությունների առկայության հետ[5]։
Նոյեմբերի վերջից ադրբեջանցի որոշ լրագրողներ հայտնվել են ճաղերի հետևում[6]։ Ըստ դիտորդների՝ լրատվամիջոցների նկատմամբ չափազանց սահմանափակող օրենսդրությունը, ինչպես նաև քննադատող լրագրողների վերջին ձերբակալությունները խոչընդոտում են լրատվամիջոցների ազատ գործունեությանը և հանգեցնում համատարած ինքնագրաքննության՝ սահմանափակելով անկախ լրագրության և քննադատական բանավեճի շրջանակը։ Թեկնածուների և քարոզարշավի նվազագույն լուսաբանումը նաև բացասաբար է ազդել ընտրողների՝ ընտրությունների օրը տեղեկացված ընտրություն կատարելու հնարավորության վրա[5]։
ԵԱՀԿ-ն հայտարարել է, որ Ալիևի դեմ պայքարող վեց թեկնածուներից և ոչ մեկը լուրջ փորձ չի արել վիճարկելու նրա քաղաքականությունը։ Ադրբեջանի երկու հիմնական ընդդիմադիր կուսակցությունները բոյկոտել են ընտրությունները[6]։
Ադրբեջանի ընդդիմությունը ընտրությունները որակել է կեղծված և պահանջել չեղարկել դրանց արդյունքները[7]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.