Նաբոպալասար
From Wikipedia, the free encyclopedia
Նաբոպալասար (- օգոստոսի 15, մ. թ. ա. 605), սեպագիր՝ Ագ Իբիլա Ուրու, աքքադերեն Նաբու ապլա ուսուր, Ք.ա. մոտ 685-605), Բաբելոնի քաղդեական արքա և Ասորեստանի նոր թագավորության գլխավոր կերպար[1]։ Ք.ա. 631 թվականին Ասորեստանի արքա Աշուրբանիպալի մահն առաջացրել էր քաղաքական անկայունության։ Ք.ա. 626 թվականին Նաբոպոլասարի օրոք ստեղծվել է տեղական արքայատոհմ։ Նա Բաբելոնը դարձրել է մայրաքաղաք և կառավարել Բաբելոնիայում շուրջ քսան տարի (Ք.ա. 626-605): Նա է Նոր Բաբելոնյան թագավորության հիմնադիրը։ Ք.ա. 616 թվականին Նաբոպոլասարը միավորել էր իր տիրապետության ներքո գտնվող ողջ տարածքը[2]։ Նաբոպոլասարը դաշինք է ձևավորել Մարաստանի արքա Կիաքսարեսի և հայոց իշխան, ապա արքա Պարույր Հայկազունու հետ ասորեստանցիների և նրանց եգիպտական դաշնակիցներին դիմակայելու համար։ Ք.ա. 615 թվականին նա գրավել է Նիպպուրը[3], անուհետև նա իր զորքերը շարժել է օգնելու համար Աշշուր քաղաքը պաշարած մարերին, բայց բաբելոնյան զորքը տեղ է հասել միայն քաղաքի անկումից հետո[4]։
Նաբոպալասար | |
---|---|
Մահացել է | օգոստոսի 15, մ. թ. ա. 605 |
Քաղաքացիություն | Բաբելոնի թագավորություն |
Մասնագիտություն | գերիշխան |
Զբաղեցրած պաշտոններ | Բաբելոնի թագավոր |
Երեխաներ | Նաբուգոդոնոսոր II և Nabu-shuma-lisir? |
![]() |