Նաբոնիդի ժամանակագրություն
From Wikipedia, the free encyclopedia
Նաբոնիդի ժամանակագրություն, հին բաբելոնյան տեքստ, բաբելոնյան ժամանակագրության մի հատված` գրված կավե սալիկների վրա սեպագրով Հիմնականում խոսքը վերաբերում է Նաբոդինի` Նոր Բաբելոնի կայսրության վերջին կայսեր կառավարման ժամանակաշրջանի մասին։ Ներառում է Կյուրոս Բ Մեծի կողմից Բաբելոնի նվաճումը և Կյուրոս Մեծի որդի Կամբյուսես II-ի կառավարումը` ներառյալ` մ.թ.ա. 556-539 թվականները։ Այն պարունակում հազվագյուտ տեղեկություններ Կյուրոս Բ Մեծի իշխանության գալու մասին և այդ ժամակաշրջանի վերաբերյալ տեղեկույթի հիմնական աղբյուրն է[1]։ Ամելի Կյուրտը այն ներկայացնում է որպես Բաբելոնի անկման վերաբերյալ ամենահուսալի և ամենաիրական գրառում[2]։
Կարծում են, որ ժամանակագրությունը արտագրվել է Սելևկյանների ժամանակաշրջանում (մ.թ.ա. 4-1 դարեր), բայց նախնական տեքստը հավանաբար գրված է եղել 6-րդ դարում կամ 5-րդ դարի սկզբին[3]։
Նաբոնիդի ժամանակագրությունը Շամաշ-Շումուկինի ժամանակագրության հետ համեմատելիս նկատվում է, որ նույն ժամանակագիրն է պատասխանատու երկու ժամանակագրությունների համար[2]։