![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/e0/FAA_Phonetic_and_Morse_Chart2.svg/langhy-640px-FAA_Phonetic_and_Morse_Chart2.svg.png&w=640&q=50)
ՆԱՏՕ-ի հնչյունական այբուբեն
From Wikipedia, the free encyclopedia
ՆԱՏՕ-ի հնչյունական այբուբեն, Միջազգային ռադիոհեռախոսային հնչյունական այբուբեն, հայտնի նաև որպես՝ ԻԿԱՕ հնչյունական այբուբեն, ՀՄՄ հնչյունական այբուբեն, աշխարհում առավել լայնորեն կիրառվող հնչյունական այբուբեն։ Այս «հնչյունական այբուբենը», ըստ էության, այբուբենների ուղղագրությունն է սպասարկում և որևէ առնչություն չունի հնչյունագրության (տրանսկրիպտ) համակարգերի հետ, օրինակ, «Միջազգային հնչյունական այբուբեն»-ի հետ։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/e0/FAA_Phonetic_and_Morse_Chart2.svg/320px-FAA_Phonetic_and_Morse_Chart2.svg.png)
Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունում (ICAO) օգտագործվող անգլերեն այբուբենի տառերին ամրացվում են կոդային բառեր, օրինակ, «Ալֆա» A տառի համար, «Բրավո» B տառի համար և այլն։ Դա արվում է, որպեսզի տառերի և թվերի զուգորդումները կարելի լինի արտասանել և հասկանալ տեքսը ստանալուց և փոխանցելուց ռադիոյով կամ հեռախոսով ձայնային հաղորդագրությունների ժամանակ՝ անկախ խոսացողների մայրենի լեզվի։ Դա հատկապես կարևոր է երթևեկության կառավարման, որտեղ կարող է վտանգվել մարդկային կյանքը աղավաղված տեղեկատվության պատճառով։