Հելսինկիի ֆոնդային բորսա From Wikipedia, the free encyclopedia
ՆԱՍԴԱՔ Հելսինկի, նախկինում հայտնի էր որպես Հելսինկիի ֆոնդյին բորսա (ֆիններեն՝ Helsingin Pörssi, շվեդ.՝ Helsingforsbörsen), Ֆինլանդիայի Հելսինկի քաղաքում գտնվող ֆոնդային բորսա։ 2003 թվականի սեպտեմբերի 3-ից այն եղել է Nasdaq Nordic-ի մաս (նախկինում կոչվում էր OMX): OMX-ի միաձուլումից հետո այն կոչվում էր OMX Helsinki (OMXH), այնուհետև NASDAQ-ի կողմից OMX-ի ձեռքբերումից հետո 2008 թվականի փետրվարին NASDAQ OMX Helsinki և ներկայումս Nasdaq Helsinki[1]:
Մասն է | Esplanadi-Bulevardi | |
---|---|---|
Ստեղծում | 1912 | |
Երկիր | Ֆինլանդիա | |
Վարչատարածքային միավոր | • Հարավային Ֆինլանդիայի տարածաշրջանային պետական վարչական գործակալություն • Ուուսիմաա • Հելսինկի | |
Վայր | • Կլուուվի • Helsinki Stock Exchange Building | |
Աշխարհագրական կոորդինատներ | ||
Կազմակերպչաիրավական ձև | osakeyhtiö | |
Սեփականատեր | ՕԷՄԷՔՍ | |
Գլխամասի վայր | Կլուուվի, Հելսինկի | |
Stock market index | OMX Helsinki 25 | |
Սպասարկող | Nasdaq, Inc. | |
Պաշտոնական կայք | www.nasdaqomxnordic.com | |
Template or module that populates category | Template:Nasdaq Helsinki |
Հելսինկյան ֆոնդային բորսան իր առաջին գործարքը կատարել է 1912 թվականի հոկտեմբերի 7-ին։ Այնուհետև այն մնացել է որպես ազատ ֆինանսական ասոցիացիա, մինչև 1984 թվականին այն վերածվեց կոոպերատիվի, որը պատկանում էր հիմնականում բանկերին, առևտրականներին, այլ ընկերություններին և ասոցիացիաներին։
1990 թվականի ապրիլի 1-ին առևտուրը տեղափոխվեց նոր թվային համակարգ՝ HETI (Հելսինկյան ֆոնդային բորսայի ավտոմատացված առևտրի և տեղեկատվական համակարգ, իսկ ֆիններենում՝ «անմիջապես» բառի անվանումը), որը փոխարինեց ի սկզբանե ներդրված էլեկտրամեխանիկական առևտրային համակարգը։ 1935 թվականին HETI-ն հնարավորություն տվեց հեռավար առևտրականներին գործարքներ իրականացնել առևտրի սենյակում գտնվողների հետ հավասար պայմաններով։
1995 թվականի աշնանը կոոպերատիվը փոխվեց սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (Helsingin Arvopaperipörssi) և 1997 թվականի սկզբին միավորվեց մի քանի քլիրինգային և ֆոնդային ավանդային ընկերությունների և ասոցիացիաների հետ։ 1997 և 1998 թվականներին Ֆոնդային բորսան գնեց երկու ֆիննական ածանցյալ բորսաները և միավորվեց՝ դառնալով HEX: 1998 թվականի նոյեմբերին HEX-ը միաձուլվեց Arvopaperikeskus-ի հետ՝ ձևավորելով Helsinki Exchanges Group Plc-ն, որն այնուհետև 2001 թվականի գարնանը վերանվանվեց HEX Plc-ի։ 2001 և 2002 թվականներին HEX-ը ձեռք բերեց Տալլինի ֆոնդային բորսայի և Ռիգայի ֆոնդային բորսայի բաժնետոմսերի գլխավոր փաթեթը։
2003 թվականի սեպտեմբերի 3-ին HEX Plc-ն միավորվեց OM AB-ին՝ Ստոկհոլմի ֆոնդային բորսայի սեփականատեր, դառնալով OM HEX: Մեկ տարի անց ընկերությունը վերանվանվեց OMX:
OMX Helsinki 25 (OMXH25)-ը բաժնետոմսերի առաջատար ինդեքսն է ՆԱՍԴԱՔ Հելսինիկիում։ Սա շուկայական արժեքով կշռված ինդեքս է, որը բաղկացած է բորսայում ամենաշատ վաճառվող 25 ինդեքսներից։ OMXH25-ը ավելի վաղ հայտնի էր իր հին անունով՝ HEX25:
Սովորական առևտրային նստաշրջաններն են՝ ժամը 10:00-ից մինչև 18:30-ը շաբաթվա բոլոր օրերին, բացի շաբաթ-կիրակի և Բորսայի կողմից նախապես հայտարարված ոչ աշխատանքային օրերից[2]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «ՆԱՍԴԱՔ Հելսինկի» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.