Յուրգեն Ռիգեր (գերմ.՝ Jürgen Rieger, մայիսի 11, 1946(1946-05-11)[1], Nordenham, Wesermarsch, Օլդենբուրգ ազատ պետություն, Գերմանական օկուպացիայի Բրիտանական գոտի - հոկտեմբերի 29, 2009(2009-10-29)[2], Բեռլին, Գերմանիա[1]), Համբուրգի փաստաբան, Գերմանիայի ազգային ժողովրդավարական կուսակցության փոխնախագահ (2009 թվականի հոկտեմբեր[3]), Հոլոքոստի ժխտող[4][5]։

Արագ փաստեր Յուրգեն Ռիգեր գերմ.՝ Jürgen Rieger, Ծնվել է ...
Յուրգեն Ռիգեր
գերմ.՝ Jürgen Rieger
Thumb
Ծնվել էմայիսի 11, 1946(1946-05-11)[1]
ԾննդավայրNordenham, Wesermarsch, Օլդենբուրգ ազատ պետություն, Գերմանական օկուպացիայի Բրիտանական գոտի
Մահացել էհոկտեմբերի 29, 2009(2009-10-29)[2] (63 տարեկան)
Մահվան վայրԲեռլին, Գերմանիա[1]
Քաղաքացիություն Գերմանիա
Մասնագիտությունքաղաքական գործիչ և փաստաբան
ԿուսակցությունThe Homeland? և Free German Workers' Party?
ԱնդամությունArtgemeinschaft?
 Jürgen Rieger Վիքիպահեստում
Փակել

Ռիգերը դատվել է ծեծկռտուքի, մարդկանց հրահրելու (Volksverhetzung) և արգելված խորհրդանիշների օգտագործման համար[6]։

Ռիգերը միացել է ԳԱԴԿ-ին 2006 թվականին, իսկ 2007 թվականին դարձել է Համբուրգի նախագահ։ Տարիների ընթացքում աշխատել է Artgemeinschaft Germanische Glaubens-Gemeinschaft-ում[4]։

Նա կարևոր գործիչ էր ԳԱԴԿ-ի համար, իր մեծ կուսակցական նվիրատվությունների պատճառով, որոնց ընդհանուր գումարը կազմում էր 500 000€[7]։ Ռիգերը եղել է գերմանական ուլտրաաջերի առաջնորդներից մեկը, նա եղել է մի շարք խոշոր ակցիաների, մասնավորապես՝ Ռուդոլֆ Հեսսի հիշատակին նվիրված հիշատակի երթերի կազմակերպիչը։

1970-ականներից ի վեր Ռիգերը դատարանում և վարչական վարույթներում ներկայացրել է բազմաթիվ աջ ծայրահեղականների և Հոլոքոստը ժխտողների շահերը, այդ թվում՝ Մայքլ Կյունենը, Քրիստիան Վորխը, Հորստ Մալերը, Թիս Քրիստոֆերսենը, Էռնստ Ցյունդելը, Յուրգեն Մոսլերը, Բերտոլդ Դինթերը և Kraftschlag երաժշտական խմբի անդամները։

Մանհայմի դատախազությունը նրան մեղադրել է Հոլոքոստը ժխտելու մեջ այն բանից հետո, երբ նա հայտարարել է, որ Վարշավայի գետտոն «հակահամաճարակային միջոց է»[8]։

Ռիգերը մահացել է 2009 թվականի հոկտեմբերի 29-ին Բեռլինում ինսուլտից[6][9]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.