From Wikipedia, the free encyclopedia
Յուտա Նակամոտո (ճապ.՝ 中本悠太 Nakamoto Yūta, հոկտեմբերի 26, 1995 կամ սխալ ամսաթիվ (1918-01-26-ից հետո հուլյան տոմարը չի կիրառվում), Օսակայի պրեֆեկտուրա, Ճապոնիա), ավելի հայտնի որպես Յուտա, ճապոնական երգիչ և պարող։ Հարավկորեական «NCT» բոյ բենդի անդամ է, ինչպես նաև «NCT», «NCT U» և «NCT 127» յունիթների անդամ։
Յուտա Նակամոտո | |
---|---|
Բնօրինակ անուն | ճապ.՝ 中本 悠太 և ճապ.՝ 中本悠太 (なかもと ゆうた) |
Ի ծնե անուն | ճապ.՝ Nakamoto Yuta |
Նաև հայտնի է որպես | Red Angel[1] |
Ծնվել է | հոկտեմբերի 26, 1995 (28 տարեկան) կամ սխալ ամսաթիվ (1918-01-26-ից հետո հուլյան տոմարը չի կիրառվում) (28 տարեկան) Օսակայի պրեֆեկտուրա, Ճապոնիա |
Երկիր | Ճապոնիա |
Ժանրեր | քեյ փոփ և ջեյ փոփ |
Մասնագիտություն | երգիչ, պարող, հեռուստատեսային դեմք, ռադիոհաղորդավար, դերասան, մոդել և ռեփեր |
Երգչաձայն | տենոր |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | S.M. Entertainment |
Անդամակցություն | NCT, NCT 127 և NCT U? |
Yuta Nakamoto Վիքիպահեստում |
Յուտա Նակամոտոն ծնվել է 1995 թվականի հոկտեմբերի 26-ին Ճապոնիայի Օսակա պրեֆեկտուրայի Կադոմե քաղաքում։ Նա ունի երկու քույր՝ մեծ և փոքր։ Ավարտել է Յասիմա Գակուենի անվան համալսարանի միջազգային ավագ դպրոցը։ 5-16 տարեկանում ֆուտբոլ է խաղացել, սակայն հրաժարվել է ֆուտբոլից՝ երգչի կարիերան շարունակելու համար[2]։
Արտիստ դառնալու նրա ուղին սկսվեց 2011 թվականին հեռուստացույցով «TVXQ» դիտելուց հետո, երբ նա գնաց գրախանութ և դիմեց մի քանի լսումների՝ չնայած երգելու կամ պարելու փորձ չուներ[3][4]։ 2012 թվականին նա մասնակցեց առաջին «SM» գլոբալ լսմանը և դարձավ այն 10000 մասնակիցներից մեկն, ովքեր հաջողությամբ անցան այն։ Նա 2013 թվականի դեկտեմբերի 24-ին ներկայացվել է որպես «SM Rookies»-ի նախընտրական դեբյուտային թիմի անդամ։
2015 թվականին նա հայտնվեց որպես Ճապոնիայի ներկայացուցիչ «Abnormal Summit»-ում, որը Հարավային Կորեայում ապրող մի խումբ ոչ կորեացի տղամարդկանց հետ քննարկում էր կորեական մշակույթը։
Նա նաև միակ թրեյնին էր, ով երկու անգամ անընդմեջ մրցեց «ISAC»-ում՝ 2015 և 2016 թվականներին, ինչպես նաև 2016 թվականին նվաճեց առաջին «NCT» մեդալը։ Նա խաղացել է ֆուտբոլային թիմում և նվաճել ոսկի՝ ապացուցելով իր ֆուտբոլիստի տաղանդը[5]։
2016 թվականի ապրիլին նա հայտնվեց հարավկորեական «The Celebrity» ամսագրի ամենամսյա համարում և նկարահանվեց «NCT Life» ռեալիթի շոուի առաջին եթերաշրջանում, որը կենտրոնացած էր «SM»-ի նորեկների և նրանց դեբյուտային ճանապարհորդության վրա[6]։
2016 թվականի հուլիսին նա հանդես եկավ որպես «NCT 127»-ի անդամ՝ իրենց առաջին՝ «NCT #127» մինի ալբոմով։ Նա դարձավ առաջին ճապոնական այդոլը, ով դեբյուտ ունեցավ «SM Entertainment»-ի ներքո[7][8]։
Օգոստոսին նա դարձավ հատուկ հաղորդավար «M Countdow»-ում Դայոնի հետ միասին։
2016 թվականի նոյեմբերից մինչև 2017 թվականի հունվարը նա մասնակցել է «Idol Party»-ին, որում կատակերգուներ Պարկ Մի Սուն և Լի Բոնգ-Վոն ընտանիք են դարձել՝ ընդունելով նրան և CLC-ից Սոնին որպես իրենց երեխաներ[9]։
2018 թվականի մայիսին նա կրկին հայտնվեց որպես «M Countdown»-ի հատուկ հաղորդավար Դայոնի և Ջեհյոնի հետ միասին[10]։ Հուլիսին Յուտան Թեիլի և Մարքի հետ նկարվել է է «Arena Homme» ամսագրի ֆոտոշարքի համար[11]։
2019 թվականի սեպտեմբերին Յուտան մասնակցեց «ISAC»-ի մի շարք հարվածաշարներում, որտեղ նրա խումբը կրկին նվաճեց ոսկե մեդալը և նա ստացավ վերջնական միավորը[12]։ Այդ ժամանակ նա նաև վարում էր 2019 թվականի աթլետիկայի հատուկ առաջնությունը Չուսեոկում՝ Իթ Հկի, Դահյոնի, Ջոնիի, Ջեհյոնի և Մարկի հետ միասին։ Դեկտեմբերին նա թողարկեց «TVXQ»-ի «White» երգի քավերը[13]։
2020 թվականի սեպտեմբերին հայտարարվեց «NCT»-ի երկրորդ լայնածավալ նախագիծը, որը միավորում է իր բոլոր յունիթները՝ «NCT 2020»-ը։ Հոկտեմբերի 12-ին նա իր դեբյուտը կատարեց «NCT»-ի առաջին յունիթում։
Նոյեմբերի -ին հայտարարվեց, որ յուտան կվարի շաբաթական երկամսյա NCT 127 ユウタのYUTA at Home «InterFM897» ռադիոհաղորդումը՝ «NCT 127»-ը և նրանց երկրորդ ճապոնական «Loveholic» մինի ալբոմը Ճապոնիայում գովազդելու համար, որը «Oricon»-ում զբաղեցրել է 1-ին տեղը[14][15][16]։ Նրա շոուն այնքան մեծ ուշադրություն է գրավել, որ այն այժմ չունի ավարտի ժամկետ և հեռարձակվում է երկրի 15 կայաններով[14][15][16]։
2021 թվականի ապրիլին ճապոնական «PMC» և «Ginger» ամսագրերում հայտարարվել են նրա առաջին անհատական ֆոտոշարքերի նկարահանման մասին[17]։
Հունիսի 21-ին «Vogue Japan»-ի ՅուԹյուբյան ալիքում տեղադրվել է տեսանյութ Յուտայի ներկայությամբ[18]։
Տարի | Անվանում | Հեռուստաալիք | Դեր | Հղումներ | Աղբյուրներ |
---|---|---|---|---|---|
2015 | աննորմալ սամմիթ | JTBC | Մասնակից | Ճապոնիայի ներկայացուցիչ | [19] |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.