From Wikipedia, the free encyclopedia
Յուջին Շյուլլեր (ֆր.՝ Eugène Schueller, մարտի 20, 1881[1][2][3][…], Փարիզի 6-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա - օգոստոսի 23, 1957[1][3][4][…], Ploubazlanec[5]), ֆրանսիացի դեղագործ և ձեռնարկատեր, ով եղել է L'Oréal-ի հիմնադիրը՝ կոսմետիկայի և գեղեցկության ոլորտում աշխարհի առաջատար ընկերության։ Նա ժամանակակից գովազդի հիմնադիրներից էր։
Յուջին Շյուլլեր ֆր.՝ Eugène Schueller | |
---|---|
Ծնվել է | մարտի 20, 1881[1][2][3][…] |
Ծննդավայր | Փարիզի 6-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա |
Մահացել է | օգոստոսի 23, 1957[1][3][4][…] (76 տարեկան) |
Մահվան վայր | Ploubazlanec[5] |
Գերեզման | Պեր Լաշեզ |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Chimie ParisTech? |
Մասնագիտություն | քիմիկոս, գործարար և ձեռնարկատեր |
Ամուսին | Louise Madeleine Berthe Schueller? |
Ծնողներ | հայր՝ Charles Schueller?[6], մայր՝ Amélie Victoire Schueller?[6] |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Լիլիան Բետանկուր |
Ծագմամբ էլզասցի երիտասարդ ֆրանսիացի քիմիկոս Շյուլլերը 1904 թվականին ավարտել է Փարիզի Chimie Appliquée (այժմ՝ Chimie ParisTech) ինստիտուտը։ Շյուլլերը 1907 թվականին մշակեց մազերի գույնի նորարարական բանաձև, որը նա անվանեց Oréale: Նա ձևակերպում և արտադրում էր իր արտադրանքը և վաճառում դրանք փարիզյան վարսահարդարներին։ 1909 թվականին նա գրանցեց իր ընկերությունը՝ Société Française de Teintures Inoffensives pour Cheveux՝ ապագա L'Oréal-ը։ Ընկերության առաջնորդող սկզբունքները, որը կդառնա L'Oréal, կիրառվել են հենց սկզբից՝ հետազոտություն և նորարարություն՝ ի շահ գեղեցկության։
Քսաներորդ դարի սկզբներին Շյուլլերը ֆինանսական աջակցություն էր ցուցաբերում և հանդիպումներ անցկացնում La Cagoule-ի համար L'Oréal-ի գլխամասային գրասենյակում։ La Cagoule-ը դաժան ֆաշիստական, հակասեմիտական և հակակոմունիստական խմբավորում էր, որի առաջնորդը ստեղծեց Mouvement Social Révolutionnaire (MSR, Սոցիալիստական հեղափոխական շարժում) քաղաքական կուսակցությունը։ Վերջինս օկուպացված Ֆրանսիայում աջակցում էր նացիստական Գերմանիայի նվաճողների հետ Վիշիի համագործակցությանը[7]։
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո L'Oréal-ը խմբի մի քանի անդամների էր վարձել՝ որպես ղեկավարներ, օրինակ՝ Ժակ Կորեզին, ով ծառայում էր որպես ԱՄՆ օպերացիայի գլխավոր տնօրեն։ Այս գործունեությունը լայնորեն ուսումնասիրվել է Մայքլ Բար-Զոհարի կողմից՝ նրա «Դառը բույր» գրքում։
Շյուլերի դուստրը՝ Լիլիան Բետանկուրը, Անդրե Բետանկուրի այրին էր, որից ուներ մեկ դուստր՝ Ֆրանսուազա Բետանկուր Մայերսը՝ L'Oréal-ի տնօրենների խորհրդի նախագահ և ըստ Bloomberg Billionaires Index-ի՝ աշխարհի ամենահարուստ կինը և աշխարհի 12-րդ ամենահարուստ մարդը՝ 2022 թվականի հունվարի դրությամբ 94,9 միլիարդ ԱՄՆ դոլար կարողությամբ։ Ֆրանսուազ Մայերսն ամուսնացած է Ժան-Պիեռ Մեյերսի հետ, ում ռաբբի պապը սպանվել է Օսվենցիմում.[8] ՝ նացիստական համակենտրոնացման ճամբարում։ 2017 թվականին Լիլիան Բետանկուրն աշխարհի ամենահարուստ կինն էր, որի ունեցվածքը գնահատվում էր 39,5 միլիարդ ԱՄՆ դոլար։
L'Oréal-ի գլխամասային գրասենյակը Կլիշիում, Օ դը Սենում, կոչվում է Centre Eugène Schueller[9]:
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.