From Wikipedia, the free encyclopedia
Յումժագիյն Ցեդենբալ (մոնղ.՝ Юмжаагийн Цэдэнбал, սեպտեմբերի 17, 1916[1][2][3], Ուվս, Մոնղոլիա - ապրիլի 20, 1991[1][3], Մոսկվա, ԽՍՀՄ[4]), Մոնղոլիայի ժողովրդական հեղափոխական կուսակցության (ՄԺՀԿ) և միջազգային կոմունիստական շարժման, ՄԺՀ պետական գործիչ։ ՄԺՀ ԳԱ պատվավոր անդամ (1966)։ ՄԺՀ Աշխատանքի հերոս (1961), ՄԺՀ հերոս (1966)։ 1938 թվականին ավարտել է Իրկուտսկի ֆինանսա-տնտեսագիտական ինստիտուտը։ 1939 թվականին ընդունվել է ՄԺՀԿ շարքերը։ 1939-1940 թվականներին եղել է ՄԺՀ ֆինանսների մինիստրի տեղակալ, ապա՝ մինիստր։ 1940 թվականից՝ ՄԺՀԿ ԿԿ և ՄԺՀԿ ԿԿ նախագահության (1943 թվականից՝ քաղբյուրոյի) անդամ։ 1940-1954 թվականներին Յումժագիյն Ցեդենբալը ՄԺՀԿ ԿԿ գլխավոր քարտուղարն էր, միաժամանակ (1941-1945 թվականներին) Մոնղոլական ժողովրդահեղափոխական բանակի գլխավոր հրամանատարի տեղակալը և քաղվարչության պետը։ 1945-1952 թվականներին՝ ՄԺՀ պրեմիեր մինիստրի տեղակալ, միաժամանակ (մինչև 1948 թվականը)՝ պետպլանի նախագահ։ 1952-1974 թվականներին՝ Մինիստրների խորհրդի նախագահ։ 1958 թվականից՝ ՄԺՀԿ ԿԿ առաջին, 1980-1984 թվականներին՝ գլխավոր քարտուղար։ 1974-1984 թվականներին՝ ՄԺՀ ժողովրդական Մեծ խուրալի նախագահության նախագահ։
Յումժագիյն Ցեդենբալ Юмжаагийн Цэдэнбал | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 17, 1916[1][2][3] |
Ծննդավայր | Ուվս, Մոնղոլիա |
Մահացել է | ապրիլի 20, 1991[1][3] (74 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[4] |
Գերեզման | Ուլան Բատոր |
Քաղաքացիություն | Մոնղոլիայի Ժողովրդական Հանրապետություն |
Կրոն | աթեիզմ |
Կրթություն | Բայկալի պետական համալսարան (1934) |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և տնտեսագետ |
Ամուսին | Anastasia Filatova? |
Զբաղեցրած պաշտոններ | Մոնղոլիայի ժողովրդական կուսակցության Կենտրոնական կոմիտեի Գերագույն քարտուղար, Մոնղոլիայի ժողովրդական կուսակցության Կենտրոնական կոմիտեի Գերագույն քարտուղար, Մոնղոլիայի վարչապետ և Minister of Finance? |
Կուսակցություն | Մոնղոլիայի ժողովրդական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Yumjaagiin Tsedenbal Վիքիպահեստում |
Պարգևատրվել է Լենինի 2, Կուտուզովի I աստիճանի, Հոկտեմբերյան հեղափոխության շքանշաններով և Ժոլիո-Կյուրիի անվան Խաղաղության ոսկե մեդալով (1973)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.