From Wikipedia, the free encyclopedia
Յորգոս Լանտիմոս (հուն․՝ Γιώργος Λάνθιμος, սեպտեմբերի 23, 1973[1], Աթենք, Հունաստան), հույն դերասան, թատրոնի և կինոյի ռեժիսոր[10], սցենարիստ, պրոդյուսեր և մոնտաժի մասնագետ։
Յորղոս Լանտիմոս հուն․՝ Γιώργος Λάνθιμος | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 23, 1973[1] (51 տարեկան) |
Ծննդավայր | Աթենք, Հունաստան |
Կրթություն | Hellenic Cinema and Television School Stavrakos?[2] և Moraitis School? |
Քաղաքացիություն | Հունաստան |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, թատերական ռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր, դերասան և ռեժիսոր |
Ընտրանի | Dogtooth?[3][4], Լոբստեր[5][6], Սուրբ եղնիկի սպանությունը, Ֆավորիտուհին, Poor Things? և Bleat? |
Ամուսին(ներ) | Արիանա Լաբեդ[2] |
Պարգևներ և մրցանակներ | |
lanthimos.com | |
Յորգոս Լանտիմոսը ծնվել է Հունաստանի մայրաքաղաք Աթենքում 1973 թվականի մայիսի 27-ին։ Կինոյի և հեռուստատեսության արվեստն ուսումնասիրել է Ստավրակոսի կինոդպրոցում՝ Աթենքում։ 1995 թվականին Լանտիմոսը նկարահանում է իր դեբյուտային գեղարվեստական կարճամետրաժ կինոնկարը։ Այդ նույն ժամանակ նա մի շարք թատերական բեմադրություններ է անում, նկարահանում տեսահոլովակներ և գովազդային հոլովակներ։ 2004 թվականին նա ընդգրկվում է Աթենքում կայացած Ամառային օլիմպիական խաղերի բացման և փակման արարողությունների համար պատասխանատու կրեատիվ խմբի կազմի մեջ[11]։ Այս աշխատանքի ժամանակ Յորգոս Լանտիմոսը ծանոթանում է Աֆինա Ռաքել Ցանգարիի հետ, ով դարձավ նրա մշտական գործընկերը նկարահանման տաղավարներում[12]։
2009 թվականին Յորգոս Լանտիմոսը նկարահանում է «Ժանիք» ֆիլմը, որը Կաննի կինոփառատոնում[13] դարձավ «Հատուկ հայացք» ծրագրի հաղթող։ Այս կինոնկարը Օսկար մրցանակաբաշխության ժամանակ առաջադրվեց Օսկար լավագույն օտարալեզու ֆիլմի համար[13]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.