From Wikipedia, the free encyclopedia
Յոհան Յակոբ Հեկել (գերմ.՝ Johann Jakob Heckel, հունվարի 23, 1790[1], Մանհայմ, Margraviate of Baden, Սրբազան Հռոմեական կայսրություն[2] - մարտի 1, 1857[1], Վիեննա, Ավստրիական կայսրություն[1]), ավստրիացի կենդանաբան և ձկնաբան (իխթիոլոգ)։
Յոհան Յակոբ Հեկել գերմ.՝ Johann Jakob Heckel | |
---|---|
Ծնվել է | հունվարի 23, 1790[1] |
Ծննդավայր | Մանհայմ, Margraviate of Baden, Սրբազան Հռոմեական կայսրություն[2] |
Մահացել է | մարտի 1, 1857[1] (67 տարեկան) |
Մահվան վայր | Վիեննա, Ավստրիական կայսրություն[1] |
Քաղաքացիություն | Ավստրիական կայսրություն |
Մասնագիտություն | կենդանաբան, միջատաբան և Ձկնաբան |
Անդամություն | Հունգարիայի գիտությունների ակադեմիա |
Johann Jakob Heckel Վիքիպահեստում |
Կրթություն ստանալով գյուղատնտեսության ոլորտում՝ Հեկելը նվիրվել է բնական գիտություններին՝ կենտրոնանալով բուսաբանության և օրնիթոլոգիայի (թռչնաբանություն) վրա։ Նա համարվում էր հիանալի ծաղկող (պատկերազարդող) և խրտվիլակագործ։ Հետագայում Հեկելը մասնագիտացել է իխթիոլոգիայի (ձկնաբանության) ոլորտում։ Թեև պաշտոնապես պատրաստված կենսաբան չէր, նա շարունակում է ուսումնասիրել ձկների հավաքածուիներ՝ աշխատելով Վիեննայի թանգարանում ։ Հիմնականում նա ճանապարհորդ կամ հետախույզ չէր, ինչպես ժամանակի շատ գիտնականներ, նա մնաց Վիեննայում, որտեղ ուսումնասիրեց և կատալոգիզացրեց նմուշները,որոնք հավաքած էին Քաշմիրում, Միջին Արևելքում և Աֆրիկայի հյուսիս-արևելքում[3][4]։ Նա սերտորեն համագործակցել է իր ժամանակի մեծ իխթիոլոգների հետ, ինչպիսիք են Ժորժ Կուվերը, Աշիլ Վալենսյենը և Շարլ Լյուսյեն Բոնապարտը։
Հեկելը ճանաչում ձեռք բերեց ցիխլիդների (Cichlidae) հավաքածուի վրա կատարած աշխատանքների շնորհիվ, որը հավաքագրել էր Հեկելի գործընկեր Յոհան Նութերերը՝ Բրազիլիա կատարած ուղևորություների ժամանակ։ Ցիխլիդների ընտանիքի ակարիխտ հեկել տեսակը (Acarichthys heckelii) անվանվել է ի պատիվ Հեկելի։
Հեկելը տաքսոնոմիայի բնագավառներում նշանակալի ներդրում է ունեցել սիպրինիդների հետազոտություններում։ Նա գրել է ավելի քան 60 աշխատանք, որոնցից առավել հատկանշական է «Ավստրիական Դանուբի միապետության քաղցրահամ ձկները»։ Նա աշխատել է դրա վրա ավելի քան 24 տարի, բայց մահացել է մինչև վերջնական հրապարակումը։
Հեկելը մահացել է 67 տարեկան հասակում բակտերիալ վարակի հետևանքով, որն ամենայն հավանականությամբ, ստացել էր կետի կմախքի հետ աշխատելու ժամանակ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.