գերմանացի փիլիսոփա, տնտեսագետ, գյուղատնտես From Wikipedia, the free encyclopedia
Յոհան Բեքման (գերմ.՝ Johann Friedrich Beckmann, հունիսի 4, 1739[1][2], Hoya[3] - փետրվարի 3, 1811[1][2], Գյոթինգեն, Վեսթֆալիա թագավորություն[3]), գերմանացի գիտնական, հորինել է տեխնոլոգիա տերմինը։ Նա առաջինն էր, ով դասավանդել է տեխնոլոգիան և գրել դրա մասին՝ որպես գիտական առարկա։
Յոհան Բեքման գերմ.՝ Johann Beckmann | |
---|---|
Ծնվել է | հունիսի 4, 1739[1][2] Hoya[3] |
Մահացել է | փետրվարի 3, 1811[1][2] (71 տարեկան) Գյոթինգեն, Վեսթֆալիա թագավորություն[3] |
Բնակության վայր(եր) | Գերմանիա |
Քաղաքացիություն | Բրաունշվայգ-Լյունենբուրգ |
Մասնագիտություն | տնտեսագետ, historian of technology, համալսարանի դասախոս, գյուղատնտես, փիլիսոփա, կենսաբան և բուսաբան |
Հաստատություն(ներ) | Գյոթինգենի համալսարան |
Գործունեության ոլորտ | փիլիսոփայություն |
Անդամակցություն | Էրֆուրտի կիրառական գիտությունների ակադեմիա, Լեոպոլդինա, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Նիդերլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա և Բավարիական գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Ուփսալայի համալսարան |
Հայտնի աշակերտներ | Johann Michael Ackner? |
Հեղինակի անվան հապավումը (բուսաբանություն) | Beckm. |
Johann Beckmann Վիքիպահեստում |
Բեքմանը ծնվել է 1739 թվականի հունիսի 4-ին Հոյա քաղաքում, որտեղ նրա հայրը եղել է որպես փոստատար և հարկահավաք[4]։ Կրթությունը նա ստացել է Գյոթինգենի համալսարանում, սովորել է աստվածաբանություն, մաթեմատիկա, ֆիզիկա, բնագիտություն, ինչպես նաև պետական ֆինանսներ և կառավարում։ Ուսման ավարտից հետո՝ 1762 թվականին, նա Բրաունշվայգում և Նիդերլանդներում անցկացրել է հետազոտություններ, ուսումնասիրել է հանքերը, գործարանները և բնագիտության պատմության թանգարանը։
1763 թվականին Յոհան Բեքմանը ընդունել է Լյութերական համայնքի պաստոր Անտոն Ֆրիդրիխ Բյուշինգի՝ աշխարհագրության ժամանակակից պատմա-վիճակագրական մեթոդների հիմնադրի հրավերը և Սանկտ Պետերբուրգի Սուրբ Պետրոս Գլխավոր գերմանական ուսումնարանում դասավանդել է պատմություն և ֆիզիկա[5]։ Այս պաշտոնը նա թողել է 1765 թվականին։ 1765-1766 թվականներին նա ճանապարհորդել է Դանիայում և Շվեդիայում, որտեղ սովորել է հանքերի մշակման մեթոդները, ինչպես նաև հավաքել տվյալներ արվեստի և բնագիտության մասին։ Ճանապարհորդության ժամանակ նա ծանոթացել և ընկերացել է Կառլ Լիննեյի հետ։ Նրա ճանապարհորդությունների «Schwedische Reise in den Jahren 1765-1766» օրագիրը տպագրվել է 1911 թվականին Ուփսալայում։
1766 թվականին նա նշանակվել է Գյոթինգենի համալսարանի փիլիսոփայության պրոֆեսոր, որտեղ աշխատել է հաջորդ 45 տարիներին։ Այստեղ նա կարդացել է քաղաքական և կիրառական տնտեսագիտության դասախոսություններ, իսկ 1768 թվականին Լիննեյի սկզբունքների հիման վրա հիմնադրել է բուսաբանական այգի։ Նրա հաջողությունը այնքան մեծ էր, որ 1770 թվականին նրան նշանակել են հաստիքային դասախոս։
Բեքմանը հաճախ իր ուսանողներին ուղեկցել է արհեստանոցներ, որպեսզի նրանք կարողանան տիրապետել ոչ միայն տեսական, այլև տարբեր արհեստների գործնական հմտություններին։ Չնայած իր ջանքերին և եռանդունությանը, նա չի կարողանում ստանալ անհրաժեշտ քանակությամբ գիտելիքներ։ Այնուհետև Բեքմանը իր ուշադրությունը դարձնում է միայն մի քանի գործնական արվեստններիի և արհեստների վրա։ Այս ջանքերի շնորհիվ առաջացել է նրա «Beiträge zur Geschichte der Erfindungen (1780-1805)» աշխատությունը, որը թարգմանվել է անգլերեն («History of Inventions, discoveries and origins»): Այն կապված էր արհեստների և տնային տնտեսության մեջ կիրառվող տարբեր մեքենաների, բեռնարկղերի հետ։ Այս աշխատանքը, որը կոչվում էր «արժեքավոր», դեռ 20-րդ դարի սկզբում թույլ էր տալիս Բեքմանին անվանել գիտական տեխնոլոգիայի հիմնադիրը[6]։
Բեքմանը առաջինն էր, որ գրել է պատմական և քննադատական զեկույցներ տեխնոլոգիաների և արհեստների արտադրության մասին և հրապարակել է տեխնոլոգիաների դասակարգումը։ Նրա նպատակն էր անցկացնել հետազոտություններ, որոնք ոգեշնչված էին գիտության հետագա զարգացմամբ։ 1722 թվականին Բեքմանը ընտրվել է Գյոթինգենի Թագավորական Հասարակության անդամ և ստեղծել է գիտական աշխատություններ։ Նա Ցելեում, Հալլեում, Մյունխենում, Էրֆուրտում, Ամստերդամում, Ստոկհոլմում և Սանկտ Պետերբուրգում եղել է գիտական հասարակությունների անդամ[7]։ 1784 թվականին նա նշանակվել է Հենրարդի դատարանի խորհրդական, իսկ 1790 թվականին ընտրվել է Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի օտարերկրյա անդամ։
Նա մահացել է 1811 թվականի փետրվարի 3-ին։ Կլեմմն ասել է. «Նա պետք է ճանաչվի որպես գյուտի առաջին վստահելի պատմաբան, ինչպես նաև պատվի արժանանա որպես տեխնոլոգիայի պատմության վարդապետության հայր»։
1987 թվականին Հոյայում Բեքմանի կյանքի և աշխատությունների մեծարման համար հիմնադրվել է «Յոհան Բեքմանի հասարակություն» կազմակերպությունը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.