From Wikipedia, the free encyclopedia
Յոհան Բայշտայներ (գերմ.՝ Johanna Beisteiner, փետրվարի 20, 1976, Վիներ-Նոյշտադտ, Ստորին Ավստրիա, Ավստրիա), ավստրիական դասական կիթառահար[1]։
Յոհան Բայշտայներ | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 20, 1976 (48 տարեկան) Վիներ-Նոյշտադտ, Ստորին Ավստրիա, Ավստրիա |
Երկիր | Ավստրիա |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | կիթառահար և դասական կիթառահար |
Գործիքներ | կիթառ |
Լեյբլ | Gramy Records? |
Կրթություն | Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարան |
Կայք | beisteiner.com |
Johanna Beisteiner Վիքիպահեստում |
Յոհան Բայշտայները սկսել է երաժշտություն սովորել իննամյա տարիքում Յոզեֆ Մաթիաս Հաուերի անվան երաժշտական դպրոցում՝ Վիներ Նոյշտադտում։ 1992 թվականին նա ընդունվել Է Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարան՝ ավարտելով այն կիթառի դասով։ Բացի այդ, Բայշտայներն ուսումնասիրել է երաժշտագիտությունը և 2005 թվականին այնտեղ պաշտպանել է նույն դոկտորական ատենախոսությունը՝ «Դասական երաժշտությունը գեղասահքի, սինխրոն լողի և գեղարվեստական մարմնամարզության մեջ» (գերմ.՝ Kunstmusik in Eiskunstlauf, Synchronschwimmen und rhythmischer Gymnastik):
Յոհան Բայշտայները ունի լայն ռեպերտուար ռենեսանսից մինչև մեր օրերը։ Մասնավորապես, նրա կատարմամբ տեղի են ունեցել կոմպոզիտորներ Ռոբերտ Գուլիի, Ռուբեն Պաչեի և Էդուարդ Շաֆրանսկու ստեղծագործությունների համաշխարհային պրեմիերաները[2]։ Կիթառահարը նաև ստեղծում է սեփական ստեղծագործությունները։ Բայշտայները համագործակցել է Սոչիի սիմֆոնիկ նվագախմբի, Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի, Հունգարական ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի, Գրացի կամերային ֆիլհարմոնիայի, Բուդապեշտի լարային կամերային նվագախմբի, դիրիժորներ Օլեգ Սոլդատովի, Միշել Կաստելետտիի, Բելա Դրախոշի, Ախիմ Գոլուբի, արգենտինական տանգոյի պարող Ռաֆայել Ռամիրեսի հետ։
2017 թվականին Բայշտայները հրավիրվել է Վալլետտի Բարոկկո երաժշտության միջազգային փառատոնին, որպեսզի համերգներ տա Մանոելի թատրոնում, ինչպես նաև Մալթայի ազգային գրադարանում[3][4]։
Յոհաննա Բայշտայները նվագում է Մադրիդի վարպետ Պաուլինո Բերնաբեի համերգային կիթառի վրա։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.