From Wikipedia, the free encyclopedia
Յոհաննես Ալբրեխտ Բլասկովից (հուլիսի 10, 1883[1][2][3], Bolshaya Polyana - փետրվարի 5, 1948[1][2][3], Palace of Justice, Նյուրնբերգ, Միջին Ֆրանկոնիա, Բավարիա, Բիզոնիա, Գերմանիան 1945-1949 թվականներին, Գերմանիա), գերմանացի գեներալ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ և պարգևատրվել է Երկաթե խաչի Ասպետական խաչով։
Յոհաննես Բլասկովից գերմ.՝ Johannes Blaskowitz | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 10, 1883[1][2][3] |
Ծննդավայր | Bolshaya Polyana |
Մահացել է | փետրվարի 5, 1948[1][2][3] (64 տարեկան) |
Մահվան վայր | Palace of Justice, Նյուրնբերգ, Միջին Ֆրանկոնիա, Բավարիա, Բիզոնիա, Գերմանիան 1945-1949 թվականներին, Գերմանիա |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Մասնագիտություն | սպա |
Պարգևներ և մրցանակներ | |
Johannes Blaskowitz Վիքիպահեստում |
Բլասկովիցը ղեկավարել է 8-րդ բանակը Լեհաստան ներխուժման ժամանակ և եղել է Օկուպացված Լեհաստանի գլխավոր հրամանատար 1939-1940 թվականներին։ Նա մի քանի հուշագրքեր է գրել Գերմանիայի բարձրագույն հրամանատարների և ՍՍ-ի ղեկավարության մասին, որոնք օգտագործվել են նրանց դեմ դատավարություններում որպես մեղադրանք մարդկության դեմ կատարված հանցագործությունների։ Նա ազատվեց պաշտոնից, բայց հետո նորից նշանակվեց։ Նա ղեկավարեց Բանակային խումբ G-ն, երբ դաշնակիցները ներխուժեցին Հարավային Ֆրանսիա և Նորդվինդ գործողության ժամանակ, ինչը վերջին խոշոր գերմանական գրոհն էր Երկորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Արևմտյան ռազմաճակատում։
Պատերազմից հետո նա մեղադրվեց պատերազմական հանցագործություններում Նյուրնբերգյան դատավարության ժամանակ և 1948 թվականի փետրվարի 5-ին իքնասպան եղավ։ Նա հետմահու նա մեղավոր ճանաչվեց մեղադրողների առաջ քաշված բոլոր կետերով[4]։
Յոհաննես Բլասկովիցը ծնվել է 1883 թվականի հուլիսի 10-ին Պետերսվալդե գյուղում (Արևելյան Պրուսիա), Գերմանիայում (այժմ Բոլշայա Պոլյանա, Կալինինգրադի մարզ, Ռուսաստան)։ Նա բողոքական հոգևորական Հերման Բլասկովիցի և նրա կին Մարի Բլասկովիցի որդին է։ 1894 թվականին Բլասկովիցը ընդունվեց Կոշալինի դպրոց և դրանից հետո ուսումը շարունակեց Բեռլինի լիխտերֆալդեում։ 1901 թվականին նա սկսեց իր զինվորական կարիերան Արևելապրուսական ստորաբաժանումում Օստրուդայում։
Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Բլասկովիցը ծառայեց Արևելյան և Արևմտյան ռազմաճակատներում և աշխատել է Գլխավոր շտաբում։ Նա դարձավ հետևակայն գումարտակի հրամանատար 1918 թվականին և պարգևատրվեց Երկաթե խաչով արիության համար։
Պատերազմում Բլասկովիցի ծառայությունը ապահովեց նրա տեղը հետպատերազմյան փոքր Ռայխսվերում, որտեղ նրա կոչումը աստիճանաբար աճեց մինչև գեներալի։ Նրա մոտեցումները նացիստների նկատմամբ տարբեր էր, քանի որ նա հավատում էր, որ զինված ուժերը պետք է լինեն քաղաքանապես չեզոք։
1939 թվականի սկզբին նա ղեկավարեց գերմանական զորքերը օկուպացված Ավստրիայում և Չեխոսլովակիայում և դարձավ հետևակի գեներալ և տրվեց 8-րդ բանակի հրամանատարությունը Երկրորդ համաշխարհային պատերազմի բռնկվելուց առաջ։
Լեհաստան ներխուժման ընթացքում 8-րդ բանակը Բլասկովիցի հրամանատարությամբ պատասխանատու էր ռազմաճակատի հյուսիսային հատվածի համար Բանակային խումբ հարավի կազմում, որը ղեկավարում էր Գերդ ֆոն Ռունդշտադտը։ 8-րդ բանակը ծանր մարտերի մեջ մտավ Բզուրայի ճակատամարտում և Վարշավայի պաշարման ժամանակ։ Ռազմագործողությունից հետո նա պարգևատրվեց Երկաթե խաչի Ասպետական խաչով և նշանակվեց Արևելյան Լեհաստանում Գլխավոր հրամանատար 1939 թվականի հոկտեմբերի 20-ին։
Որպեդ ավանդապաշտ զինվոր, նա վերահսկեց իր զիվորներին քաղաքացիական բնակչությանը ահաբեկելու դեմ և դեմ էր բանակի մասնակցությանը պատերազմական հանցագործություններին, որոնք կազմակերպում էին ՍՍ-ը։ Նա դեմ էր քաղաքացիական բնակչության զանգվածային մահապատիժներին, ինչը դուր չէր գալիս Հիտլերին[5]։ 1939 թվականի նոյեմբերից մինչև 1940 թվականի փետրվար նա մի քանի անգամ զեկույց ուղարկեց բարձրագույն հրամանատարությանը, որտեղ քննադատեց ՍՍ-ի գործողությունները, դրանց բացասական ազդեցությունը զինվորների վրա և իր կարծիքով բանակը վախենում էր, որ ՍՍ-ը կարող է հետագայում նույն գործողությունները կրկնել սեփական ժողովրդի հանդեպ[6]։ Սակայն նրա քննադատությունը ընթացք չստացան և նրան հրամայվեց լռել, իսկ շտաբի պետ Ալֆրեդ Յոդլը նրան անվանեց նաիվ և անտեղյակ մարդ[7][8]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.