Կարավաջոյի նկար From Wikipedia, the free encyclopedia
Յոթ գթասիրտ գործեր, իտալացի նկարիչ Կարավաջոյի նկար, որն ստեղծվել է 1606-1607 թվականներին Նեապոլում՝ Պիո Մոնտե դե լա Միզերակորդիա եկեղեցու պատվերով և ներկայումս գտնվում է այնտեղ։
Յոթ գթասիրտ գործեր | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Կարավաջո[1][2] |
տարի | 1607[2] և 1600[3] |
բարձրություն | 390 սանտիմետր |
լայնություն | 70 սանտիմետր և 260 սանտիմետր |
ուղղություն | բարոկկո[4] |
ժանր | հոգևոր արվեստ[5] |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Pio Monte della Misericordia? |
հավաքածու | Pio Monte della Misericordia? |
հիմնական թեմա | works of mercy? |
պատկերված են
| |
https://www.piomontedellamisericordia.it/portfolio/michelangelo-merisi-detto-caravaggio-le-opere-della-misericordia-1607/ կայք | |
Ծանոթագրություններ | |
The Seven Works of Mercy by Caravaggio (Naples) Վիքիպահեստում |
Յոթ գթասիրտ գործեր, քրիստոնեական ավանդույթ, որն սկիզբ է առել Աստվածաշնչից։ Մատթեոսի Ավետարանի 25-րդ Գլխում ասվում է.
34 Այն ժամանակ թագաւորը պիտի ասի նրանց, որ իր աջին են. «Եկէ՛ք, իմ Հօր օրհնեալնե՛ր, ժառանգեցէ՛ք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստուած արքայութիւնը.
35 որովհետեւ քաղցած էի, եւ ինձ ուտելիք տուիք, ծարաւ էի, եւ ինձ ջուր տուիք՝ խմելու. օտար էի, եւ ինձ ձեր մէջ առաք,
36 մերկ էի, եւ ինձ հագցրիք, հիւանդ էի, եւ ինձ տեսնելու եկաք, բանտում էի, եւ ինձ այցի եկաք»։
37 Այն ժամանակ արդարները պիտի պատասխանեն նրան ու ասեն. «Տէ՛ր, ե՞րբ տեսանք քեզ քաղցած ու կերակրեցինք, կամ՝ ծարաւ եւ ջուր տուեցինք.
38 ե՞րբ տեսանք քեզ օտար եւ մեր մէջ առանք, կամ՝ մերկ եւ հագցրինք.
39 ե՞րբ տեսանք քեզ հիւանդ կամ բանտի մէջ ու եկանք քեզ այցի»։
40 Թագաւորը պիտի պատասխանի ու ասի նրանց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, քանի որ իմ այս փոքր եղբայրներից մէկին արեցիք այդ՝ ի՛նձ համար արեցիք»։— Մատթ. 25:34-40
Աստվածաշնչի համաձայն՝ Կաթոլիկ եկեղեցին թվարկում է վեց գթասիրտ գործեր.
Հին Կտակարանից սրանց ավելանում է նաև.
Սովորաբար այս գործերը պատկերվել են առանձին նկարներում, սակայն Կարավաջոն ստեղծել է բարդ կոմպոզիցիա և բոլոր գործերը զետեղել է մեկ նկարի մեջ։ Աջ կողմում պատկերվել է մի դրվագ, որտեղ վախվորած հայացքով շուրջը նայող կինը կրծքով կերակրում է զնդանում գտնվող բանտարկյալին (1-ին և 6-րդ գործեր)։ Սյուժեն հիշեցնում է Caritas Romana-ին (իտալ.՝ Caritas Romana):
Մյուս դրվագում գերեզմանափորները տեղափոխում են մահացածին՝ ջահով լուսավորելով ճանապարհը (7-րդ գործ)։
Ձախակողմյան տեսարանում երևում է, թե ինչպես է պատանին դաշույնով երկու հավասար մասիերի բաժանում իր անձրևանոցը, որպեսզի այն տա երկու չքավորների, ընդ որում՝ նրանցից մեկը մերկ է, մյուսը՝ հիվանդ, և երևում են նրա հենակները (4-րդ և 5-րդ գործեր)։
Նկարի ձախ անկյունում հյուրանոցի տերը ներս է հրավիրում տարագիր ճամփորդին (3-րդ գործ)։ Նրանց ետևում աստվածաշնչյան Սամսոնը ավանակի ծնոտից հագեցնում է ծարավը (2-րդ գործ)։
Վերևից Աստվածամայրը, Մանուկը և երկու հրեշտակները հետևում են տեղի ունեցող իրադարձություններին։
«Նկարը մեծ տպավորություն է թողել պատվիրատուների վրա, և նրանք երդվել են, որ նկարը երբևէ որևէ գումարի դիմաց չի լքի Պիո Մոնտե դե լա Միզերոկորդիա եկեղեցու գլխավոր խորանը։ Նրանք նույնիսկ արգելել են կրկնօրինակել նկարը։ Նրանց որոշումները տեղին էին։ Նկարն այնպիսի հետաքրքրություն էր առաջացրել, որ իսպանացի ազդեցիկ մեծահարուստներից մեկը, ով մտերիմ էր կոմս Խուան դե Տասիս Վիլլամեդիայի հետ, փափագում էր գնել Կարավաջոյի այս նկարը կամ, մերժվելու դեպքում, այն կրկնօրինակելու թույլտվություն ստանալ։ Տեղացի գեղանկարիչ Բատտիստելլոն արդեն համաձայնել էր կատարել իսպանացու խնդրանքը, ով հիացած էր Կարավաջոյի հռոմեական աշխատանքներով և պատրաստ էր ցանկացած քայլի, միայն թե ձեռք բերեր այդ գլուխգործոցի կրկնօրինակը։ Սակայն նկարի երիտասարդ տերերը, առաջնորդվելով հայրենասիրական մղումներով, մերժել են հարուստ օտարականի բոլոր առաջարկները։ 1607 թվականին նրանց կողմից ընդունված որոշումը սրբորեն պահպանվում է մինչ օրս՝ չնայած հետագա զարգացումներին, որոնք կապված էին Կարավաջոյի հալածանքների հետ։ Նկարի մոտ՝ ապակու տակ, որպես թանկագին մասունք պահապանվում է նկարի ստեղծման վերաբերյալ պայմանագիրը, որտեղ հիշատակվում է նաև Կարավաջոյին տրվելիք հոնորարի չափը՝ չորս հարյուր յոթանասուն ոսկե սկուդո։ Նկարը երբեք չի լքել եկեղեցու գլխավոր խորանը, նույնիսկ այն ժամանակ, երբ Հռոմում հրամայվել էր եկեղեցիներից հանել Կարավաջոյի նկարները, իսկ բազմաթիվ նկարներ պահվել էին նկուղներում և ձեղնահարկերում»[6]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.