գերմանացի քաղաքական գործիչ From Wikipedia, the free encyclopedia
Յոզեֆ Տերբովեն (գերմ.՝ Josef Heinrich Terboven, մայիսի 23, 1898[1][2][3], Էսսեն, Դյուսելդորֆ, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն - մայիսի 8, 1945[1][2], Սկաուգում, Ասքեր, Ակերսհուս, Նորվեգիա), գերմանացի պետական, քաղաքական գործիչ և կուսակցական առաջնորդ։
Յոզեֆ Տերբովեն գերմ.՝ Josef Terboven | |
Կուսակցություն՝ | Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | մայիսի 23, 1898[1][2][3] |
Ծննդավայր | Էսսեն, Դյուսելդորֆ, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն |
Վախճանի օր | մայիսի 8, 1945[1][2] (46 տարեկան) |
Վախճանի վայր | Սկաուգում, Ասքեր, Ակերսհուս, Նորվեգիա |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Ի ծնե անուն | գերմ.՝ Josef Antonius Heinrich Terboven |
Պարգևներ | |
Եղել է Նորվեգիայի ռազմակալումից հետո ստեղծված Նորվեգիայի ռայխսկոմիսարիատի առաջին պաշտոնական ղեկավարը, որն ինքնին համարվում է Ադոլֆ Հիտլերի խամաճիկը։
Յոզեֆ Տերբովենը ծնվել է 1898 թվականի մայիսի 23-ին Գերմանիայի Էսսեն քաղաքում։ Միջնական դպրոցն ավարտելուց հետո Յոզեֆը 1915 թվականին կամավոր կերպով գերմանական բանակում անցել է ծառայության։ Մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին և պատերազմից հետո ստացել լեյտենանտի զիվորական կոչում։
1918 թվականին զորացրվել է, իսկ 1923-1925 թվականներին աշխատել է բանկում։ Այդ ընթացքում 1923 թվականին նա միացել է Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցությանը։
1928 թվականին նշանակվել է հայրենի Էսսեն քաղաքի կառավարիչ։ 1930 թվականի սեպտեմբերի 14-ին դարձել է Գերմանիայի Ռայխստագի պատգամավոր Արևմտյան Դյուսելդորֆից, իսկ 1933 թվականից՝ պրուսական խորհրդարանական է։ Համարվում է Ադոլֆ Հիտլերի առավել մոլեռանդ կողմնակիցներից մեկը։
Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցել է, որպես ռազմական առաջնորդ։ 1940 թվականի ապրիլի 19-ին նշանակվել է Նորվեգական ռազմագործողության հանձնակատար։ Նորվեգիայի գրավումից հետո Հիտլերի որոշմամբ դարձել է նորաստեղծ Նորվեգիայի ռայխկոմիսարիատի առաջին կոմիսարը։
Սակայն նրա իշխանավարությունը երկար չի տևում։ 1945 թվականին Անտանտի դաշնակից ուժերը ներխուժում են Նորվեգիա։ Վախենալով վերահաս գերությունից նա ինքնասպան է լինում՝ նռնակի միջոցով պայթեցնելով իրեն։ Մահացել է մայիսի 8-ին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.