From Wikipedia, the free encyclopedia
Յոզեֆ Բայզա (հունգ.՝ Bajza József, հունվարի 31, 1804[1][2][3][…], Szűcsi, Gyöngyös District, Հևեշ, Հունգարիա - մարտի 3, 1858[1][2][3], Պեշտ, Պեշտ, Հունգարիա), հունգարացի բանաստեղծ, գրող, խմբագիր, թատերական քննադատ։
Յոզեֆ Բայզա հունգ.՝ Bajza József | |
---|---|
Ծնվել է | հունվարի 31, 1804[1][2][3][…] |
Ծննդավայր | Szűcsi, Gyöngyös District, Հևեշ, Հունգարիա |
Վախճանվել է | մարտի 3, 1858[1][2][3] (54 տարեկան) |
Վախճանի վայր | Պեշտ, Պեշտ, Հունգարիա |
Գերեզման | Ֆիումեի փողոցի գերեզմանոց |
Մասնագիտություն | բանաստեղծ, լրագրող, գրող, թատրոնի տնօրեն, թատերական քննադատ և գրական քննադատ |
Լեզու | հունգարերեն |
Քաղաքացիություն | Հունգարիա |
Անդամակցություն | Հունգարիայի գիտությունների ակադեմիա և Կիշֆալուդիի միություն |
Զավակներ | Lenke Beniczkyne Bajza? և Jenő Bajza? |
József Bajza Վիքիպահեստում |
Յոզեֆ Բայզան ծնվել է 1804 թվականի հունվարի 31-ին Սյուչի գյուղում, ազնվականական ընտանիքում։
1823 թվականից դարձել է Կարոյ Կիշֆալուդիի «Ավրորա» ամսագրի աշխատակիցը, իսկ 1830-1837 թվականներին՝ պարբերաբար լույս տեսնող այս ամսագրի խմբագիրը։
1836 թվականին Պեշտում հրատարակված բանաստեղծությունների ժողովածուն նրան դասել է հունգարացի լավագույն քնարերգուների շարքին։
Հունգարիայի լավագույն բեսթսելերների հետ 1831-1836 թվականներին նա հրատարակել է իր «Քննադատական թերթիկներ», իսկ 1837-1843 թվականներին՝ «Athenaeum» и «Figyelmező» («Դիտորդը») ստեղծագործությունները։
1830 թվականին Պեշտում հրատարակել է օտար գրողների դրամատիկական գործեր, իսկ 1837 թվականին հիմնադրված Ազգային թատրոնի տնօրենի պաշտոնում նա անգնահատելի ծառայություններ է մատուցել հունգարական բեմին իր պատմական գրադարանով («Történeti Könyvtár», 6 հատոր, Պեշտ, 1843—45 թվականներ), որում ընդգրկված են եղել օտարալեզու լավագույն պատմական ստեղծագործությունների թարգմանություններ, ինչպես նաև գերմանական աղբյուրների մշակած «Նոր Պլուտարքոս» («Uj Plutarch») ժողովածուն։
Յոզեֆ Բայզայի «Համաշխարհային պատմություն» («Világtörténet») ստեղծագործությունը գերմանական աղբյուրների պարզ բանաքաղություն է։ Հունգարական ընդդիմությունը 1847 թվականին նրան հանձնարարել է խմբագրել և հրատարակել քաղաքական բնույթի «Վերահսկիչը» («Ellenőr») թերթիկը։
1848 թվականի մարտի իրադարձություններից հետո 1848-1849 թվականներին Հունգարական հեղափոխության Հունգարիայի վարչապետ Լայոշ Կոշուտը նրան հանձնարարել է խմբագրել կիսապաշտոնական պարբերականը՝ «Kossuth Hírlapja» («Կոշուտի թերթ» կամ «Կոշուտի թերթիկ»), որը լույս է տեսել 1848 թվականի հունիս-դեկտեմբեր ամիսներին։
1831 թվականից Յոզեֆ Բայզան դարձել է Հունգարիայի գիտությունների ակադեմիայի անդամ[4]։
1850 թվականից նա հոգեկան խնդիրներ է ունեցել։ 1858 թվականի մարտի 3-ին մահացել է Պեշտ քաղաքում։
Ըստ «Գրական համառոտ հանրագիտարանի»՝ հեղինակի ամենանշանակալից բանաստեղծական գործերը գրված են հայրենասիրական թեմայով։ Դրանցից են «Ապոֆեոզ» («Apotheosis», 1834), «Աղերսանք» («Fohászkodás», 1849), «Մարգարեություն» («Jóslat», 1850) բանաստեղծությունները։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.