From Wikipedia, the free encyclopedia
Յան Օտրեմբսկի (լեհ.՝ Jan Szczepan Otrębski, դեկտեմբերի 8, 1889, Պիլիցա, Ռուսական կայսրություն - ապրիլի 26, 1971, Պոզնան, Լեհաստան), լեհ լեզվաբան։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1920), պրոֆեսոր (1930)։
Յան Օտրեմբսկի լեհ.՝ Jan Otrębski | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 8, 1889 Պիլիցա, Ռուսական կայսրություն |
Մահացել է | ապրիլի 26, 1971 (81 տարեկան) Պոզնան, Լեհաստան |
Քաղաքացիություն | Լեհաստան |
Մասնագիտություն | բարբառագետ |
Հաստատություն(ներ) | Վիլնյուսի համալսարան |
Գործունեության ոլորտ | լեզվաբանություն |
Ալմա մատեր | Վարշավայի համալսարան |
Գիտական աստիճան | պրոֆեսոր |
Տիրապետում է լեզուներին | լեհերեն |
Պարգևներ |
1913 թվականին ավարտել է Վարշավայի համալսարանը, աշակերտել՝ Կ․ Բրուգմանին և Ա․ Լեսկինին։ Վիլնոյի (1921–1923, 1944–1945) և Պոզնանի (1945–1960) համալսարանների դասախոս, «Լինգվա Պոզնանիենսիս» («Lingua Posnaniensis») հանդեսի խմբագիր (հ․ 1–5, 1949-1955 և հ․ 7–9, 1959–1963)։ Հիմնական աշխատությունները նվիրված են հնդեվրոպական լեզվաբանության, բալթիական և սլավոնական լեզուների պատմության հարցերին։ Օտրեմբսկին անդրադարձել է հայերենի բաղաձայնական համակարգի զարգացման հարցին, հայ բարբառների շնչեղ ձայնեղները համարել է հայկական նորագոյացում և փորձել է պարզել դրանց առաջացման պատճառները։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.