Յանգսան
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Յանգսան (կոր.՝ 양산시, 梁山市, Yangsan-si), քաղաք Հարավային Կորեայի Հարավային Գյոնգսանգ նահանգում։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Յանգսան | |||
կորեերեն՝ 양산시 | |||
| |||
Երկիր | Հարավային Կորեա | ||
Համայնք | Հարավային Գյոնգսանգ | ||
Մակերես | 484,16 կմ² | ||
Բնակչություն | 297 532 մարդ (2015)[1] | ||
Պաշտոնական կայք | yangsan.go.kr/main.do(կոր.), yangsan.go.kr/en/main.do(անգլ.), yangsan.go.kr/ch/main.do(չին.) և yangsan.go.kr/jp/main.do(ճապոներեն) | ||
| |||
Յանգսանի տարածքում մարդկային բնակատեղի եղել է դեռևս հին ժամանակներում։ Մունջու վանի ժամանակ (Սիլլա թագավորություն) տարածքը մտնում էր Սամյանջու վարչական շրջանի մեջ, որը վերանվանվանվել է Յանջուի Տխեջո վանի (Կորյո դինաստիա)։ Չոսոնի դինաստիայի դարաշրջանում հայտնվեց Յանգսան անունը (Տհեջոն վանի կառավարման ժամանակ)։ Այդ ժամանակ Յանգսանը վարչականորեն գավառ էր (կուն)։ Քաղաքի (սի) կարգավիճակ է ստացել 1996 թվականին[2]։
Գտնվում է Կորեական թերակղզու հարավ-արևելքում։ Հարավ-արևելքում և հյուսիս-արևելքում սահմանակից է համապատասխանաբար Բուսանի և Ուլսանի հետ։ Հյուսիս-արևմուտքում և հարավ-արևմուտքում սահմանակից է համապատասխանաբար Միրյանի և Կիմխեի հետ։ Քաղաքի միջով հոսում է ոչ այնքան մեծ Յանսանչհոն գետը, իսկ քաղաքի հարավ-արևմուտքում սկիզբ է առնում Նակտոնգան գետը։
Յանսանը վարչականորեն բաղկացած է 1 ըփից, 4 քաղաքատիպ ավանից և 7 դոնգից[3]։
Անվանում | Հանգըլ | Տարածք, կմ2 | Բնակչություն, անձիք | Ներքին բաժանում |
---|---|---|---|---|
Մուլգիմիպ | 물금읍 | 19,61 | 28 340 | 4 գյուղ |
Վոնդոնմյոն | 원동면 | 148,03 | 3 938 | 8 գյուղ |
Սանբուկմյոն | 상북면 | 67,81 | 16 294 | 9 գյուղ |
Սոնմյոն | 동면 | 56,37 | 12 093 | 8 գյուղ |
Հաբուկմյոն | 하북면 | 68,65 | 10 267 | 8 գյուղ |
Կանսոդոն | 강서동 | 29,79 | 8 718 | |
Փյոնսանդոն | 평산동 | 10,69 | 26 349 | |
Սամսոնդոն | 삼성동 | 15,88 | 23 995 | |
Սոջուդոն | 소주동 | 18,45 | 18 287 | |
Սոչհանդոն | 서창동 | 22 | 25 612 | |
Պոկեդոն | 덕계동 | 13,38 | 12 395 | |
Չունանդոն | 중앙동 | 13,74 | 50 599 |
Արդյունաբերության գլխավոր ճյուղերն են՝ սննդային և մեքենաշինական։ Յանգսանում կան երկու մեծ արդյունաբերական համալիր ճյուղեր։ Տարածաշրջանային բյուջեն կազմում է վեց մլրդ վոն[4]։
Ինչպես և Հարավային Կորեայի մյուս քաղաքները և գավառները, Յանգսանն էլ ունի մի շարք խորհրդանշաններ[11].
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.