From Wikipedia, the free encyclopedia
Յահ[1] (կամ Աահ[2], եգիպտերեն՝ Jˁḥ - լուսին)[1][3], հին եգիպտական լուսնի աստված[4]։
Յահ | |
---|---|
Տեսակ | հին եգիպտական աստվածություն և լուսնային աստվածություն |
Դիցաբանություն | Հին Եգիպտոսի դիցաբանություն և Ancient Egyptians? |
Սեռ | արական |
Երևի համընկնում է | Յարիխ |
Iah Վիքիպահեստում |
Լուսինը, որը լուսավորում էր երկիրը գիշերը, համարվում էր արև հակապատկերը։ Նրան փոխաբերական իմաստով անվանել են «Ժամանակի հաշվիչ», ով «բաժանում էր ամիսները և տարիները»[4]։ Լուսինն ու Արևը համարվում էին Գոռի աջ ձախ աչքերը։ Դրանց իշխանության համար հակամարտության համար Սեթը պոկում է լուսնին ու արևին և թաղում։ Մեկ այլ տարբերակում արևին անվանում էին «Ռա աչք», իսկ լուսնին «Հորուսի աչք»[4]։ Խնումը, Թոթը Մինը դուրս եկան Լուսնի տնից, ինչը միավորեց նրանց Յահի հետ։ Այդ պատճառով Յահի երկրպագությունը սովորական էր այս աստվածների ավանդական կենտրոններում `Թեբեում և Հերմոպոլիսում։ Մադամունդում, որտեղ Մոնտի տաճար կար, պահպանվել է «Յահի տունը»[4]։
Նա նկարագրված է փարավոնի փաթաթաններում նեղ գլխարկով և Լուսնային սկավառակով[4]։ Երբեմն պակերված է որպես անափահաս, խոպոպներով պատանի[5]։
Հին Թագավորությունում ավելի շատ երկրպագող է ունեցել, քան հաջորդ դարերում[4], քանի որ գյուղացիները սահմանել էին լուսնի տակ աշխատելու ժամեր։
Համաձայն Ամդուատի գրքի` ինչ-որ ժամանակ, Լուսնի աստվածը համարվել է Օսիրիսը, սակայն Դիոդորը սխալմամբ նրան անվանել է արև, իսկ Իսիդին՝ լուսին[6]։ Որպես հանդերձյալ աշխարհի աստված Օսիրիսը կարող է ստանձնել լուսնի աստծո պաշտոնը` փոխաբերական իմաստով «մահացածների արևը»[7]։ Պլուտարքոսին համաձայն, Օսիրիսի սգո փառատոնի համար, քուրմերը ամենամսյա ծեսերի ժամանակ հողից ծեփում էին Օսիրիսի քանդակը։ Քանդակը մեծարում և զարդարում էին, ցույց տալով, որ աստվածները նույնպես ջրից ու հողից են ստեղծված[8]։
Յահը կարեւոր դերակատարում ունեցավ XVII դինաստիայի վերջում, Յահմոնսիդերում, որոնք իրենց անունները ստացել են այս աստծո անունից։ Օրինակ՝ Ահմոս (Ծնված Յահը), Ահհոտեպ (Յահը գոհ է), Ահմոս-Նեֆերտարի։ Միևնույն ժամանակ Յահը և Թոթը միավորվում են Յահ-Թոթ անունով, որտեղ նրան կամ Թոթին նկարագրում են լուսնի ձևով։ Արդյունքում, Թոթի պաշտամունքը, կարևոր դերի համար, դիցաբանության մեջ իշխում է։ Այն ներկայացվում է հետագա 18-րդ Թութմազիդների դինաստիայի անուններով[4]։
Տանիս քաղաքի Նեղոսի դելտայում տարածված էր լուսնի աստվածուհի Ատստարտի պաշտամունքը, որը անձնավորում էր Յահին կամ իր հետ հարաբերությունների մեջ գտնվող եգիպտական Հաթոր Աստվածուհուն[5]։
Այս ամենը ցույց է տալիս Յահի աստիճանաբար միաձուլումը լուսնի հետ կապված տարբեր աստվածությունների հետ[4]։ Սակայն Յահի պաշտամունքը ամբողջությամբ չվերացավ, և փոքր-ինչ վերականգնվեց Ամասիսի XXVI դինաստիայի ժամանակ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.