From Wikipedia, the free encyclopedia
Յակոբիններ, Յակոբինյան ակումբ, քաղաքական ակումբ Ֆրանսիական հեղափոխության ժամանակաշրջանում (18-րդ դարի)։ Յակոբինյան ակումբի նախորդն էր Բրետոնական ակումբը․ այն 1789 թվականին Փարիզ փոխադրվելով՝ վերակազմավորվել է «Սահմանադրության բարեկամների ընկերության», որն իր նիստերն անց էր կացնում վանական-յակոբինյանների (այսպես էին կոչվում Ֆրանսիայում դոմինիկյան օրդենի անդամները) նախկին գրադարանի դահլիճում (այստեղից էլ՝ յակոբինյան անվանումը)։
Յակոբիններ | |
---|---|
Տեսակ | քաղաքական կազմակերպություն |
Հիմնադիր | Antoine Barnave?[1] |
Ղեկավար կենտրոն | Couvent des Jacobins de la rue Saint-Honoré, Փարիզ |
Գործունեության տարածք | Ֆրանսիա[1] |
Ստեղծման տարեթիվ | հունիս 1789 |
Լուծարման տարեթիվ | նոյեմբերի 12, 1794 |
Jacobin Club Վիքիպահեստում |
Ակումբն ուներ մասնաճյուղեր գավառներում։ Յակոբինյան դիկտատուրայի ժամանակաշրջանում Յակոբինյան ակումբը կառավարության քաղաքական գծի մշակման կարևոր կենտրոն էր։ Պառակտման հետևանքով Յակոբյան ակումբից առաջացան «1789 թվականի ընկերությունը», Ֆելյանների ակումբը, ժիրոնդիստների ակումբը և այլն։
Յակոբինյան ակումբը փակվել է Տերմիդորյան հեղաշրջումից (1794 թվականի հուլիսի 27-28) հետո Կոնվենտի դեկրետով, 1794 թվականի նոյեմբերի 12-ին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.